21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արարատի մարզի Դարակերտ համայնքում այսուհետ կգործի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Դարակերտ համայնքում մասնակցել է Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Կենտրոնը, որի ստեղծման նպատակն է Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացումը, հիմնադրվել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ,  Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի միջոցով և ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ:

Բացմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀ – ում արտակարգ և լիազոր դեսպաններ, հյուրեր:

՛՛Շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև այսօր մենք ներկա ենք ՛՛Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն՛՛ (CARD) հիմնադրամի հերթական նախաձեռնությանը: ՛՛Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն՛՛  հիմնադրամը 2011- 2012 թվականներին  հանարպետության մարզերում շահագործման է հանձնել անասնապահության ոլորտի ծառայությունների մատուցման կենտրոններ:  Այսօր բացում ենք ծառայությունների մատուցման և սպասարկման  կենտրոն բուսաբուծության ոլորտի ֆերեմերների համար, որն առաջինն է հանրապետությունում և իր տեխնիկական հագեցվածությամբ լավագույնն է տարածաշրջանում: Սա պետություն և  մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակ է: Այս կենտրոնը խթան կհանդիսանա մեր երկրում նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսությունների զարգացման համար՛՛, – իր բացման խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:  

՛՛Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն՛՛ (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը նշել է, որ կենտրոնն անվճար տրամադրելու է մասնագիտական խորհրդատվություն, իսկ գյուղգործիքները վաճառվելու են կամ տրվելու են լիզինգային պայմաններով:

Կենտրոնի ստեղծմամբ ֆերմերներին հասանելի կդառնան ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը: Այստեղ կկազմակերպվեն սեմինարներ ու դասընթացներ հայ և օտարերկրյա մասնագետների կողմից, ինչպես նաև գործնական դասընթացներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար:

Կենտրոնին կից գործում են երեք՝ 125, 250 և 400 քառակուսի մետր մակերեսներով ժամանակակից ջերմոցներ, որտեղ աճեցվում են հիմնականում բանջարանոցային  մշակաբույսեր: Դրանք կծառայեն  որպես ցուցադրական ջերմոցներ`  գյուղացիական տնտեսություններում նմանատիպ ջերմոցներ կառուցելու համար:

Կենտրոնում տեղակայված ժամանակակից լաբորատորիայի միջոցով կիրականացվեն հողի, ջրի և բույսերի անալիզներ: Եղանակի կանխատեսման նորագույն սարքի միջոցով ֆերմերները կկարողանան կանխատեսել եղանակային փոփոխություններն`  ըստ այդմ ապահովելով հողի մշակման արդյունավետությունը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ