19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

՛՛Քառյակը ոչ միայն գոյություն չունի, այլև գոյություն էլ չի ունեցել՛՛

՛՛Չեմ կարծում, որ քառյակը ընդհանրապես լուրջ նշանակություն ունի: Ըստ իս` քառյակը ոչ միայն գոյություն չունի, այլ գոյություն էլ չի ունեցել՝ նրանք իրականում չեն կարող միաբան լինել՛՛ – նման կերպ այսօր ասուլիսում քառյակի մասին արտահայտվեց “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի` հոկտեմբերի 10-ի հանրահավաքը քաղաքական դաշտում ոչ մի լուրջ փոփոխություններ չի առաջացնի. ՛՛Ես հարգանքով եմ վերաբերում քաղաքական գործիչներին, նրանք գիտեն` ինչի համար են հանրահավաք անում, բայց ընդդիմադիրներին 100 հազարավոր մարդիկ են պետք իշխանափոխություն անելու համար՛՛, – ասաց նա և հավելեց՝ կհավաքվի 500 կամ 1000 մարդ:

Ինչ վերաբերում է քառյակի եռյակ դառնալուն, արդյո՞ք դա չի թուլացնում ընդդիմադիր ճամբարը, Իսկանդարյանը նշեց. ՛՛Մինչ այդ քառյակը արդեն թուլացած էր, և ՛՛Դաշնակցության՛՛ դուրս գալը քառյակից ոչինչ չփոխեց՛՛: Իսկանդարյանը կարծում է, որ, թե միասին, թե առանձին քառյակը  ուղակի չի կարող անել մեծ մասշտաբի ակցիաներ և ակտիվություն մտցնել քաղաքական դաշտ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ