18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թուրքերը պատրաստ են որոշ բաներ մեզ տալու. ամերիկահայ հրապարակախոս

Հայտնի ամերիկահայ հրապարակախոս, “Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը կարծում է, որ Սփյուռքի բոլոր անջատ միավորները պետք է միավորվեն, դրանք հարկ է բերել մեկ հարկի տակ, ստեղծել Սփյուռքի մի կառույց, որը կձևավորվի դեմոկրատական ընտրությունենրի միջոցով` “մեկ հայ` մեկ քվե” սկզբունքով:   

Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Խոսելով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հայտարարության մասին` դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարանին՝ պահանջելով Սիս կաթողիկոսարանը` նա շեշտեց. “Ես, երկար տարիներ է, առաջարկում եմ, որ նման քայլ արվի ու խոսել եմ բոլորի հետ, ուրախ եմ, որ վերջապես այդպիսի առաջարկ մտածել են ու գործնական քայլերի են դիմում”: Ըստ Հ. Սասունյանի` անվերջ խոսել ցեղասպանության ճանաչման մասին ու այլևս ոչինչ չանել, սխալ է: “Դա ոչինչ չի տա մեզ, դա այն ժամանակ էր զորեղ, երբ մարդիկ չգիտեին` ինչ է այդ ցեղասպանությունը, և ովքեր են հայերը”,-նկատեց նա:

Բանախոսը ճիշտ է համարում, որ գործնական քայլերը սկսվում են դատարաններից: “Թուրքերը որոշ բաներ պատրաստ են մեզ տալու, քանի որ մենք գլխացավ ենք դարձել իրենց համար ու դրանից ազատվելու համար պատրաստ են իրականում զիջումների”,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ