11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կոմիտասի ծննդյան 145 ամյակին ընդառաջ

Մարզային Հոգևոր Երգի Փառատոնին ընդառաջ ՛՛Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա՛՛-ի պատվիրակությունը այցելեց Շիրակի մարզ, որտեղ կայացավ հանդիպում Գյումրու ՛՛Իմպրոռիթմ՛՛վարժարանի, Ա. Բրուտյանի անվան երաժշտական դպրոցի, Շերամի անվան երաժշտական դպրոցի, Ն. Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի, Շիշյանի անվան դպրոցի, Ազատանի Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոց, Ախուրյանի ՛՛Ֆեռմատա՛՛ արվեստի դպրոցի, Ամասիայի արվեստի դպրոցի, ինչպես նաև, Արթիկի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբերի և դիրիժորների հետ:

Գյումրի քաղաքում մասնավոր ուսուցողական խորհուրդներ տվեց փառատոնին մասնակցող մենակատարներին Անահիտ Սարգսյանը, երգչախմբերի հետ վարպետության դասեր անցկացրեցին կազմակերպության փոխնախագահներ Հասմիկ Վարդանյանը և Հասմիկ Ջուլֆալակյանը, իսկ Արթիկ քաղաքում՝ Րաֆֆի Միքայելյանը, որոնք օգնեցին երգչախմբերին և խմբավարներին պատրաստել փառատոնին երգչախմբերի կողմից միացյալ երգվող ստեղծագործությունները:

 Պատվիրակությունը ալցելեց նաև Հառիճի վանական համալիր ուսումնասիրելու տեղանքը և հանդիպում ունեցավ տեղի վանահայր Հայր Նշանի հետ: Հանդիպման արդյունքում երկկողմանի ոգևորվածությամբ որոշում կայացվեց հոկտեմբեր ամսի երկրորդ կեսին անցկացնել Հայ Հոգևոր Երգի Փառատոնը՝ ընդառաջ Կոմիտասի ծննդյան 145 ամյակին:

՛՛Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա՛՛

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ