21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2014

Մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաների անօրինական վաճառքը կադարեցվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվում են ավտոմեքենաների  ապօրինի վաճառքը կանխելուն կամ դադարեցնելուն ուղղված միջոցառումներ: Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մի շարք ճանապարհահատվածներում կայանած  ավտոմեքենաների ապակիներից  հեռացվել է վաճառքի մասին  գրառումներ պարունակող 180 հայտարարություն: Գործընթացին ներգրավված են նաև […]

ՀՀ նախագահի ելույթը ջախջախիչ եւ սպառիչ պատասխանն էր ադրբեջանական կեղծ պրոպագանդային . Հ. Նաղդալյան

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 60-րդ նստաշրջանում կարելի է համարել ՄԱԿ-ի՝ որպես 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ազգերին միացնող նոր առաքելություն ունեցող , քաղաքակրթական միջավայր և մշակույթ ձևավորող այդ բարձր ամբիոնին հարիր առաջնորդի ելույթ, որովհետև այն խնդիրները, այն հարցադրումներն ու մեսիջները , որոնք բարձրացված էին այդ ելույթի մեջ , ոչ միայն […]

Ուրեմն չգիտեք` խոշորն ով է, պիտի տոնավաճառի աշխատակցի միջոցով գտնեն /վիդեո/

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը բացասական է վերաբերում Շրջանառության և հարակից օրենքներում կատարված մի շարք փոփոխություններին, որոնց դեմ կառավարության շենքի դիմաց բողոքում են նաև տոնավաճառների աշխատողները: Ըստ նրա` խոշորին պետք է բռնել նախևառաջ, և ոչ թե ՓՄՁ-ների միջոցով փորձել այդ խոշորներին տանել հարկային դաշտ: Մանրամասները` տեսանյութում:

“Իմ նման մարդու համար սազական չէ” /վիդեո/

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր ասուլիսում չցանկացավ մեկնաբանել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը: ”Անձամբ ոչ շփվել եմ, ոչ առնչվել, ոչ էլ գտնվել եմ այդ կառավարման տիրույթում”,-ասաց նա` հավելելով, որ իր նման մարդու համար սազական չէ լրատվությամբ եղած տեղեկություններով եզրակացություններ անել:

Անհավանական և զավեշտալի վրիպում Գերմանիայի առաջնությունից/վիդեո/

Գերմանիայի երկրորդ դիվիզիոնում ՛՛Կայզերսլաուտերնի՛՛ ֆուտբոլիստ Ֆիլիպ Հոֆմանը մեկ մետրից չի կարողանում գրավել անպաշտպան դարպասը: Այնուամենայնիվ Հոֆմանի թիմը կարողանում է հաղթել այդ խաղում 1-0 հաշվով և այդպիսով մի փոքր մեղմվում է նրա հասցեին քննադատությունները:

Հրապարակվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը

Հրապարակվել է Եվրասիական տնտեսական միությանը /ԵՏՄ/ Հայաստանի անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի նախագիծը: Փաստաթղթի նախագիծը հրապարակել է “Իրազեկ քաղաքացիների միավորումը”: Պայմանագրի նախագիծը հրապարակվում է առաջին անգամ: Հրապարակվել են նաև Պայմանագրի հավելվածները, մասնավորապես. • ՄՄ և ԵՏՄ իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի ցանկը, որոնց պետք է միանա Հայաստանը • ԵՏՄ մասին պայմանագրում […]

Արտեմ Ասատրյանն իր հերթին բոյկոտեց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո պետք է հանդիպեր լրագրողների հետ` վարչապետի հանձնարարականով նա պետք է որոշ օրակարգային հարցերի շուրջ տեղեկատվություն տրամադրեր: Սակայն Արդարադատության նախարարի ասուլիսի նախադեպից հետո Արտեմ Ասատրյանը չհայտնվեց մամուլի սրահում:

Իսլամիստները մահապատժի են ենթարկել ֆրանսիացի գերուն /վիդեո 18+/

Իսլամիստները գլխատել են ֆրանսիացի գերուն, ում գերեվարել էին Ալժիրում անցած հանգստյան օրերին, հաղորդում է RT-ն:  Համացանցում է հայտնվել գերու գլխատման տեսանյութը: Իսլամիստական “Ջուն Խել Խալիֆա” խմբավորումը գերի էր վերցրել 55-ամյա Էրվե Գուրդելին եւ Ֆրանսիային ուլտիմատում էր ներկայացրել: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից պահանջել էին դադարեցնել “Իսլամական հանրապետության” դեմ օդային հարձակումները:  Իրենց պահանջները բավարարված չհամարելով` իսլամիստները համացանցում […]

Հայկական պատվիրակությունն այցելել է Վիտկովի ազգային հուշահամալիր

Պաշտոնական այցով Չեխիայի հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին այցելել է  Վիտկովի ազգային հուշահամալիր: Հայ խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել և հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հիշատակին: Պսակադրման արարողությունից հետո ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել հուշահամալիրի պատվավոր հյուրերի գրքում. «Անթույլատրելի է այլատյացության, ֆաշիզմի, ռասիզմի ցանկացած դրսևորում: Մենք դատապարտում ենք նմանատիպ ոճրագործությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի