Շվեդական մամուլն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը

Շվեդական “Dagen” պարբերականը անդրադարձել է “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերմանը՝ հղում կատարելով Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի կողմից սեպտեմբերի 22-ին տարածված հաղորդագրությանը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ “Իսլամական պետություն” խմբավորման կողմից ավերվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։ Շվեդիայի հայկական միությունները դատապարտել են […]