12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Շվեդական մամուլն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը

Շվեդական “Dagen” պարբերականը անդրադարձել է “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերմանը՝ հղում կատարելով Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի կողմից սեպտեմբերի 22-ին տարածված հաղորդագրությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ “Իսլամական պետություն” խմբավորման կողմից ավերվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։ Շվեդիայի հայկական միությունները դատապարտել են այդ բարբարոսական արարքը՝ կոչ անելով Շվեդիային, ինչպես
նաև աշխարհի բոլոր երկրներին հնարավորինս սահմանափակել “Իսլամական պետության” ֆինանսական հոսքերը, ինչպես նաև այդ անմարդկային խմբավորման կողմից նոր անդամների հավաքագրման հնարավորությունը։

“Dagen” պարբերականը նաև նշել է, որ 1900-ական թվականներին տեղի ունեցած  ցեղասպանությունը, որի արդյունքում մոտ մեկ միլլիոն հայ և հարյուր հազարավոր ասորիներ են սպանվել, դեռևս չի ճանաչվել Թուրքիայի և Սիրիայի կողմից, և ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր հայեր Սիրիայից և հարևան երկրներից այցելում էին Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցի իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ