16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ կառավարությունում ստորագրվել է Կարգավորիչ գիլյոտին ծրագրի աջակցությունը շարունակելու դրամաշնորհային համաձայնագիր

ՀՀ կառավարությունում ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր` Հայաստանի կառավարության և Ավստրիայի զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) միջև: ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ ԱԶԳ-ի կողմից` գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերը:

Դրամաշնորհը նախատեսված է Կարգավորիչ գիլյոտին ծրագրի երկրորդ փուլին աջակցելուն։ Ավստրիական դրամաշնորհը կհատկացվի ոչ միայն Կարգավորիչ գիլյոտինի, այլև Հայաստանում Կարգավորիչ ազդեցության գնահատման (ԿԱԳ) մեթոդոլոգիայի իրականացմանը։ Համաձայնագրով մեթոդոլոգիական աջակցություն կցուցաբերվի նախարարություններին և պետական այլ կառույցներին։

            Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին և մինչ օրս գրանցել նշանակալի արդյունքներ. ծրագրի շրջանակում ձևավորված նախագծերի ընդունման արդյունքում գործառնական ծախսերը կկրճատվեն ավելի քան 54 տոկոսով։

            ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ կառավարության և Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի  անունից շնորհակալություն է հայտնել  ԱԶԳ-ին՝  Կարգավորիչ գիլյոտին ծրագրին՝ ստեղծման առաջին օրվանից աջակցելու համար: Դավիթ Հարությունյանը կարևորել է  ԱԶԳ-ի, իբրև ծրագրի հիմնական դոնորի, աննախադեպ՝ ավելի քան 1մլն եվրո աջակցությունը։

ԱԶԳ գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերն իր հերթին կարևորել է Կարգավորիչ գիլյոտինի գործունեությունը՝  Հայաստանում ընթացող օրենսդրական բարեփոխումների համատեքստում։ «Մենք վստահ ենք, որ երկրորդ փուլը հիմնովին կնպաստի վարչարարության կրճատմանը և կստեղծի ծառայությունների ժամանակակից մոդելներ մաքսային, կառուցապատման և մի շարք այլ ոլորոտներում։ Այսպիսի բարենպաստ միջավայրը կխթանի ներդրումների ներգրավումը, ինչն էլ իր հերթին կբարելավի քաղաքացիների կյանքի որակը»,-նշել է Մարտին Լեդոլտերը։  

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ