Հրապարակվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը
Հրապարակվել է Եվրասիական տնտեսական միությանը /ԵՏՄ/ Հայաստանի անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի նախագիծը: Փաստաթղթի նախագիծը հրապարակել է “Իրազեկ քաղաքացիների միավորումը”:
Պայմանագրի նախագիծը հրապարակվում է առաջին անգամ: Հրապարակվել են նաև Պայմանագրի հավելվածները, մասնավորապես.
• ՄՄ և ԵՏՄ իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի ցանկը, որոնց պետք է միանա Հայաստանը
• ԵՏՄ մասին պայմանագրում և միջազգային պայմանագրերում ՀՀ անդամակցությամբ պայմանավորված փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը
• Պայմաններն ու անցումային դրույթները
• Ապրանքների ու դրույքների ցանկը, որոնց համար անցումային շրջանում Հայաստանը կիրառելու է ներմուծման մաքսատուրքեր, որոնք տարբերվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնի դրույքներից
• ԵՏՄ տարածքից երրորդ երկրների տարածքով ԵՏՄ տարածք տեղափոխվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունների մասին արձանագրությունը:
Սեպտեմբերին Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ եկել է ժամանակը, որ ԵՄ-ն պաշտոնական կապեր հաստատի Եվրասիական միության հետ և բանակցություններ սկսի Եվրամիության ու Մաքսային միության միջև առևտրի ազատ գոտու ստեղծման մասին: