11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաների անօրինական վաճառքը կադարեցվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվում են ավտոմեքենաների  ապօրինի վաճառքը կանխելուն կամ դադարեցնելուն ուղղված միջոցառումներ: Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մի շարք ճանապարհահատվածներում կայանած  ավտոմեքենաների ապակիներից  հեռացվել է վաճառքի մասին  գրառումներ պարունակող 180 հայտարարություն: Գործընթացին ներգրավված են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինները: Նույն  ժամանակահատվածում մայթերին կայանած մեքենաների մասով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 19  վարչական արձանագրություն: Համատեղ շրջայցերը շարունակական բնույթ կկրեն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ