21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2014

Ձերբակալվել է մանկավարժական համալսարանի դասախոս

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 25-ին, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Սարգսի Ղուկասյանը: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե Մկրտիչ Ղուկասյանը Երեւան քաղաքի բնակչուհի Ց. Հովհաննիսյանին նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց՝ վերջինիցս […]

Հայաստանը Փերինչեքի գործով հանդես կգա որպես երրորդ կողմ

Հայաստանի Հանրապետությունը Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի (Perinçek v. Switzerland, App. no. 27510/08) գործով ներգրավվում է, որպես երրորդ կողմ:    Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ,  ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ էր դիմել 20.08.2014թ-ին:   ՄԻԵԴ-ի Մեծ պալատն այսօր հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Նիստը նախատեսված […]

Միասնական հայտարարություն սփյուռքից

Սփյուռքի հայ քաղաքական  երեք կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ` դատապարտելով ՛՛Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական խմբավորման կողմից  Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը: Հայտարարության տեքստը` ստորև. ՄԻԱՑԵԱԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Մինչ հայ ժողովուրդը կը պատրաստուի ոգեկոչելու Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը եւ այնպիսի ժամանակաշրջանի մը մէջ, երբ Հայաստանի մէջ տեղի կունենար Հայաստան – սփիւռք 5-րդ համահայկական համաժողովը, որուն ընթացքին հայութիւնը անգամ մը […]

Կոլումբիայի համալսարանի ուսանողը Սերժ Սարգսյանին հարցրել է Շանթ Հարությունյանի մասին /վիդեո/

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Կոլումբիայի համալսարանում դասախոսությամբ հանդես գալուց հետո պատասխանել է նաև ներկաների հարցերին:  Հայ ուսանողներից մեկը նախագահին հարցրել է Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին: Սերժ Սարգսյանն ասել է. “Քաղբանտարկյա՞լ, Հայաստանո՞ւմ… Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, դուք լավ տեղեկացված չեք…”: Ուսանողը հնչցրել է Շանթ Հարությունյանի անունը, ինչին էլ ի պատասխան` Սերժ Սարգսյանն ասել է, […]

Ոսկու զորությունը /վիդեո/

Այսօր,  Երևանում տեղի ունեցավ  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ՛՛Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք՛՛ ամենամյա մրցանակաբաշխությունը: ՛՛Ոսկե բանալի՛՛ մրցանակին արժանացած մեր գործընկեր Yerkir.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյանը նկատեց, որ մրցանակը իրենց համար սպասելի էր, քանի որ իրենց գործնեության հիմքում ընկած է գրավոր հարցումների միջոցով գերատեսչություններից ճշգրիտ պատասխաններ ստանալու գործելաոճը: Հանրային ռադիոյի ՛՛Ռադիոլուր՛՛ լրատվական ծառայության գլխավոր […]

Եթե ինչ-որ մեկի տիրոջ մերը պետք է հայհոյի ժողովուրդը

“Քաղաքական մարած “աբլիկացիան” անցել է կոռեկտության բոլոր սահմանները: Ե’վ մեր ժողովրդի, ե’ւ մեր Տերը Աստված է` ի տարբերություն իր, իր քաղաքական պապայի եւ իրենց հովանավորների, ում տերը սատանան է”,-Henaran.am-ի հետ զրույցումԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի երեկվա ելույթին: “Եթե ինչ-որ մեկի տիրոջ մերը պետք է հայհոյի մեր ժողովուրդը, ապա […]

ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջև մաքսակետ դնելու դրական կողմը

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կողմ է, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի սահմանին մաքսակետ դրվի: “Որքան էլ տարօրինակ է հնչում, ես կողմ եմ, քանի որ ԼՂՀ-ը կարող է դնել այդ մաքսակետը` որպես ինքնիշխան պետություն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը: “Այդ մաքսակետը կարող է աշխատել Հայաստանի դեպքում այլ ռեժիմով, մեկ այլ պետության համար` այլ ռեժիմով, դա կարելի է ներկայացնել […]

ՄԱԿ-ում Էրդողանի ելույթը զրպարտանք ու սուտ է պարունակում. Եգիպտոսի ԱԳՆ

Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից քննադատական խոսքեր է հնչեցրեց Եգիպտոսի իշխանությունների հասցեին, արժանացավ պատասխան “հարվածների”, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական “Սամանյոլու”-ին: Էրդողանը քննադատել էր ոչ միայն Եգիպտոսում նոր իշխանության եկած քաղաքական ուժին, այլ նաև` ՄԱԿ-ին, որ աջակցություն է հայտնել եգիպտական վարչակազմին: Եգիպտոսի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է. […]

Մենք մեր սխալներից չենք ամաչում.վարչապետ

Սեպտեմբերի 26-ը տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Օրը նշանավորելու համար արդեն 12-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ՛՛Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք՛՛ մրցանակաբաշխությունը: Միջոցառման բացման խոսքի իրավունքը ՀՀ վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանին էր տրված: ՛՛Մեզ համար կարևոր է աշխատել թափանցիկ և մենք բաց ենք բոլոր լրատվամիջոցների հետ աշխատելու համար: Այս առումով ԶԼՄ-ները նպաստում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի