21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2014

“Շտապել է”. Ս. Խաչատրյանի նշանակումից

“Եթե դատարանը ապացուցել է նրա անմեղությունը, ապա…”,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` ի պատասխան հարցի, թե ինչ է կարծում Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին: Մանասյանին ընդհատեցին լրագրողները` նշելով, որ դատական գործընթացը դեռևս չի ավարտվել: “Դե ուրեմն, շտապել է”,-ասաց քաղաքագետը` հավելելով, որ եթե ինքը լիներ Ս. Խաչատրյանի փոխարեն, չէր ընդունի այս պաշտոնը: Ա. Մանասյանը […]

Չխաղալ “կոշկա-միշկա” /լրացված/վիդեո/

“Դուրս մեր գրպանից” նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասնաշենքի մոտ: Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը տեղեկացրեց, որ հարկադիր կատարողները չեն տիրապետում իրենց գործառույթներին: Մասնավորապես, քաղաքացիներից մեկը վճարել էր 5 հազար դրամի տուգանք, սակայն հետո, չգիտես ինչու, տուգանքը դարձել էր 25 հազար դրամ: Բողոքավորների հետ հանդիպեց գլխավոր հարկադիր Միհրան Պողոսյանը: Սովորական […]

Ավելի լավ է` ընկերովի հարսանիքի գնանք

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համար զարմանալի չէ, որ ԵՏՄ-ի անդամակցության պարագայում ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև մաքսակետ պիտի տեղադրվի, ինչը պարզ դարձավ երեկ, երբ հրապարակվեց պայմանագրի մի հատվածը: “Ինձ համար նորություն են հավելվածները, որոնք չէին հրապարակվում: Այնտեղ բավականին շատ խնդրահարույց հարցեր կան, և պետք է նայել, թե որքան ժամկետով է մաքսատուրքը կիրառվում ավելի ցածր, […]

Քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ վերլուծական քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու Համաշախարհային բանկի ներկայացուցիչները: Վարչապետը նշել է, որ էներգետիկ ոլորտը մեր երկրի տնտեսության կարեւորագույն ճյուղերից  է եւ կարեւորել ՀԲ-ի տեխնիկական օժանդակությունը բնագավառի հետագա զարգացման գործում: Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին շնորհակալություն է հայտնել ՀՀ […]

Թուրքիայի հայկական համայնքին վերադարձվել է 42.000 քմ տարածք Ստամբուլում

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշում էր կայացրել Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանից նախկինում հայապատկան 42.000 քմ տարածքը վերադարձնել հայկական “Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամ”-ին: Այդ տարածքի մեջ մտնում են նաև Զեյթինբուրնուի մարզահամալիրը, ֆուտբոլային մարզադաշտը, վիթխարի ավտոպարկը, գրում է Ermenihaber.am-ը: Զեյթինբուրնուի քաղաքապետարանն ընդդիմացել էր Հիմնադրամների խորհրդի ընդունած որոշմանը` ճանաչելով այն ապօրինի: Հայցով դիմել է դատարան: Ինչպես տեղեկացնում է թուրքական “Վաթան” […]

Չի հիշի անցյալը

Սյունիքի ՛՛նախկին եւ ներկա՛՛ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը փաստ է: Մեր խմբագրակազմը որոշում էր կայացրել՝ այլեւս չանդրադառնալ այս հարցի շուրջ քննարկումներին, մեկնաբանություններին եւ վերլուծություններին, քանի որ դրանք գործնականում բացի զգացական զեղումներից որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ:  Սյունիքից ստացված տեղեկությունները, սակայն ազդեցին մեր որոշման վրա: Մեր աղբյուրները նշում են, որ մարզպետարանում անհանգիստ են՝ ինչ քաղաքականություն է […]

Հոգեբուժարանի հիվանդներին ճնշում են

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Այսօր, սեպտեմբերի 26-ին, ներկայացրեց ՛՛Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստաաություեներում 2013 թ.-ին: Հիվանդանոցր երբեք չի կարող տուն դառնալ… ոչ ոքի համար՛՛ զեկույցը, որը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ: Հիմնականում ուշադրություն է դարձվում այս խնդրին, քանի որ փակ և կիսափակ բուժհաստաաություեներում /հոգեբուժարաններ, քրեակատարողական հիմնարկներ և այլն/ մարդու իրավունքների խախտումների ռիսկերը […]

Մահացել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին մահացել է “Թերեք”-ի ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը: Վերջին տարում ֆուտբոլիստը տառապում էր ծանր հիվանդությամբ՝ գլխուղեղի ուռուցքով: Այս տարվա գարնանն ու ամռանը Սիմոնյանը բուժման կուրսեր էր անցնում Գերմանիայում, որից հետո վերադարձավ Մոսկվա: Գերմանիայում բուժման 3-րդ կուրսը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին, սակայն առողջական բարդացումների պատճառով Գրիշան չմեկնեց Գերմանիա: Սեպտեմբերի 22-ին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում նրան վիրահատեցին, […]

Որ երկրում կարելի է լավագույնս դիմավորել ծերությունը

Ամերիկյան International Living կազմակերպությունը կազմել է 15 երկրների ցանկը, որտեղ լավագույնս կարող են դիմավորել իրենց ծերությունը արտասահմանցիները: Ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Պանաման, որը 100 բալանոց համակարգից ստացել է 91,2 բալ: Աննշան զիջումով երկրորդը Էկվադորն է` 91,1 բալով: Երրորդ տեղում Մալազիան է: Առաջին տեղում Պանաման հայտնվել է նաեւ այն պատճառով, որ այս երկրում շատ հեշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի