Վարչապետի մամլո քարտուղար է նշանակվել

Կառավարության կայքը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գոհար Պողոսյանը նշանակվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար:
Կառավարության կայքը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գոհար Պողոսյանը նշանակվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար:
Ազգային ժողովում այսօր կայացել է գազի ժամանակավոր հանձնաժողովի նիստը: Henaran.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ քննարկվել են հետագա ամիսների անելիքները: ”Որոշվեց մյուս շաբաթ հրավիրել փորձագետներին, որովհետև այս ընթացքում փորձագետներն աշխատանքներ և ուսումնասիրություններ են կատարել: Փորձագետները կներկայացնեն իրենց եզրակացությունները և առաջարկները, որից հետ կշարունակենք մեր հետագա աշխատանքները”: Պատգամավորը նկատեց` հանձնաժողովի նիստին պետք […]
Ազգային ժողովի նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ իրենց է դիմել եզդի համայնքը: ”Հյուսիսային Իրաքում ցավալի իրադարձություններ են տեղի ունենում, բացված է հաշվեհամար ու այն պատգամավորներն, ովքեր պատրաստ են ֆինանսական օժանադակություն ցուցաբերել, կոչ եմ անում աջակցել”,-ասաց Շարմազանովը: Նա հավելեց, որ հաշվեհամարը կուղարկենք խմբակցություններին:
”Մի քիչ վստահ եղեք մեր բռնած գործի վրա”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ի պատասխան հարցի,թե հաշվի առնելով քառյակում առկա տարաձայնությունները` հնարավոր է քառյակը տարանջատվի: ”Որևէ վտնագ քառյակի գործունեությանը չեմ տեսնում, որովհետև քառյակի օրակարգն առանց այդ էլ շատ լայն է”,-նկատեց նա։ Henaran.am-ի հարցին, թե արդյոք առաջիկայում հանդիպում նախատեսվում է, Լևոն […]
Լույս է տեսել ամերիկացի փորձագետ Թոմաս դե Վաալի “Սեւ այգի. Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմի եւ խաղաղության միջեւ» գրքի ռուսերեն հրատարակությունը: Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Թոմաս դե Վաալը ասել է, որ ԼՂ հարցում այս տարիներին շատ բան է փոխվել, բայց այս գլխավոր կոնֆլիկտում ոչինչ չի փոխվել, շփմփան գծում այն նույն իրավիճակն է, ինչ […]
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահին առաջարկեց լսումներ հրավիրել եւ հանձնաժողովներում քննարկել ՎՊ-ի հաշվետվությունը: Նկատենք, ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը բավական համարձակ հայտարարությամբ է հանդես եկել, թե Զիմբաբվեում գրանցված ”Հայկական միրգ” ընկերությունը ծիրան աճեցնելու համար պետբյուջեից 462.000$ գումար է հատկացրել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ կարող է այս քառօրյայում չլինեն […]
Այսօր Ազգային ժողովում լրագրողները պատգամավորներին հիշեցրին նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե բացակայող պատգամավորը նման է խրամատը լքող զինվորի։ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հարցին՝ որքանով էր տեղին նախագահի դիտարկումը եւ արդյոք իրենցից բացի, ովքեր ծանոթ են խրամատներին, մյուսները կհասկանան դրա կարևորությունը, գեներալը պատասխանեց. ՛՛կսովորեն, կսովորեն … կեթան առաջին գիծ”։ Մեկ այլ ՀՀԿ-ական՝ Մհեր Սեդրակյանը […]
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող հերթական դատական նիստում պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը հանդես մեղաեկավդրական ճառով: Պետական մեղադրողը Շանթ Հարությունյանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում: Շահեն Շանթի Հարությունյանի համար պահանջեց 5 տարվա պատիժ: Մնացած ամբաստանյալների համար համապատասխանաբար 4 ից 8 տարի 6 ամիս պատժաչափեր: Մանրամասները` տեսանյութում:
Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովում ՀԱԿ-ը, ‘’Ժառանգությունն’’ ու ԲՀԿ-ն ներկայացուցիչներ չեն ունենա: Այս մասին այսօր ԱԺ-ի նիստում հայտարարեցին խմբակցության ներկայացուցիչները: Լևոն Զուրաբյանը, Ռուբիկ Հակոբյանն ու Նաիրա Զոհրաբյանը շեշտեցին, թե հանձնաժողովում բազմակարծություն չկա, ու դոմինանտ է իշխող ՀՀԿ-ի տեսակետը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. ‘’Սա ոչ թե փաստարկներ էին այլ կարծիք: Բոլոր ժողովրդավարական երկրներում դոմինանտը մեծամասնությունն է’’: […]