07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ինչ է քննարկել գազի հանձնաժողովը

Ազգային ժողովում այսօր կայացել է գազի ժամանակավոր հանձնաժողովի նիստը: Henaran.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ քննարկվել են հետագա ամիսների անելիքները: ”Որոշվեց մյուս շաբաթ հրավիրել փորձագետներին, որովհետև այս ընթացքում փորձագետներն աշխատանքներ և ուսումնասիրություններ են կատարել: Փորձագետները կներկայացնեն իրենց եզրակացությունները և առաջարկները, որից հետ կշարունակենք մեր հետագա աշխատանքները”:

Պատգամավորը նկատեց` հանձնաժողովի նիստին պետք է ներկայանան նաև կառավարության ներկայացուցիչները, որոնք կապ ունեն գազնի գնի բարձրացման հետ: Պատգամավորն ասաց նաև, որ մյուս շաբաթ տեղի է ունենալու գազի ենթահանձնաժողովների նիստ: ”Մնացած ենթահանձնաժողովների աշխատանքները ավելի առաջ են գնացել, քան իմ հանձնաժողովի` գնի ենթահանձնաժողովի աշխատանքները, քանի որ գազի գնի հարցը ամենաբարդն է”: Մանուկյանն ընդգծեց, որ եթե տրամադրվեն արագ և ձանրաբեռնված աշխատելուն, մինչև նոյեմբեր կներկայացնեն հանձնաժողովի եզրակացությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ