Պետք է պատժել այդ մարդկանց. Փոստանջյանը` նախագահի հայտարարությունից

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն, ասաց, որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ ոչ թե օրենսդրական նախաձեռնությամբ են զբաղվում, այլ իրենց գործարաններ են այցելում, Ազգային ժողովի նիստերից էլ մշտապես բացակայում են: ”Միաժամանակ ձեռնարկատիրական գործունեությունը համատեղել պատգամավորական գործունեության հետ, հնարավոր չէ, իսկ […]