11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Եթե Շահեն Հարությունյանը դատապարտվի /վիդեո/

“Շանթ և ընկերներ”  գործով դատական նիստում այսօր մեղադրող Գևորգ Գևորգյանը հնչեցրեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի անչափահաս Շահեն Հարությունյանի համար պահանջեց 5 տարվա ազատազրկում:

Մեղադրողի ճառի ընթացքում Շանթ Հարությունյանը գրկել էր որդուն և շարունակ ինչ-որ բան էր ասում ականջին: Շահեն Հարությունյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մանրամասնելի իր ու հոր զրույցը, սակայն  նշեց, որ ինքը ուժեղ է:

Շահենի մայրը չէր կարողանում զսպել հուզմունքը: Շահեն Հարությունյանը իրեն համարում է քաղաքական հալածյալ, այդ համոզմունքը կիսում են մի շարք քաղաքական և հասարակական ուժեր: Եթե նա դատապարտվի կդառնա առաջին անչափահաս քաղբանտարկյալը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին  Շանթ Հարությունյանը իր կողմնակիցների հետ հեղափոխության փորձ արեց: Նրանք կրում էին “Անոնիմոուսների” դիմակներ և Շանթի խոսքերով փորձում էին արդարություն հաստատել:

Նույն օրը Շանթ Հարությունյանը և նրա աջակիցները ձերբակալվեցին: Շանթի և նրա շարժման համակիրները նրանց քաղաքական բանտարկյալներ են համարում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ