15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պետք է պատժել այդ մարդկանց. Փոստանջյանը` նախագահի հայտարարությունից

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն, ասաց, որ  բոլորի համար էլ ակնհայտ է, որ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ ոչ թե օրենսդրական նախաձեռնությամբ են զբաղվում, այլ իրենց գործարաններ են այցելում, Ազգային ժողովի նիստերից էլ մշտապես բացակայում են:

”Միաժամանակ ձեռնարկատիրական գործունեությունը համատեղել պատգամավորական գործունեության հետ, հնարավոր չէ, իսկ դրա համար պետք է խոսել ոչ թե դասալքությունից, այլ պատժել այդ մարդկանց: Շատ պարզ ու հստակ է, որ նրանք չեն զբաղվում օրենսդրական նախաձեռնությամբ, դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ գալիս են կոճակ սեղմելու համար: Իսկ միգուցե դասալքությունը կոճակը սեղմելու պահից բացակայե՞լն է, այո, իրենց համար դա դասալքություն է, քանի որ առանց այդ կոճակ սեղմողների հնարավոր չէ անցկացնել իրենց նախագծերը”,-շեշտեց Փոստանջյանը: 

 Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում նկատել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորների հիմնական զբաղմունքը պետք է լինի օրենդրական նախաձեռնությամբ զբաղվելը, այլապես պատգամավորը, ով չի զբաղվում օրենսդրական նախաձեռնությամբ նման է զինվորի, ով փախչում է խրամատից:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ