20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 8, 2014

Շնորհավորում ենք մեր գործընկերներին

Սեպտեմբերի 8-ը Լրագրողների համերաշխության օրն է: 1958թ. Լրագրողների միջազգային կազմակերպության (աշխարհի ամենահին եւ ամենախոշոր լրագրողական կազմակերպությունն է) IV Կոնգրեսի որոշմամբ սեպտեմբերի 8-ը հռչակվել է Լրագրողների համերաշխության միջազգային օր: Օրվա ընտրությունն իրականում պատահական չէր: 1943թ.-ի հենց այդ օրը Բեռլինում ֆաշիստները մահապատժի ենթարկեցին 1942թ. գեստապոյի ձերբակալած չեխոսլովակցի լրագրող, գրական եւ թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս […]

Շանս չունեն /վիդեո/

Լրագրողների ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը չի կարծում, թե ընդդիմադիր կամ նվազ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարող են թեժացնել քաղաքական աշունը: ՛՛Քաղաքական ուժերը կլինեին իրենց բարձրության վրա, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեին: Այսօր ես թեժության օրակարգը չեմ տեսնում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Բարսեղյանը: Հիշեցնենք, ԱԺ ոչ իշխանական քառյակը 12 կետերից բաղկացած պահանջներ է ներկայացրել իշխանությանը՝ սեպտեմբերի […]

Հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը։ ՀՀ ՊՆ հանրային կապերի ու տեղեկատվության վարչության հաղորդման համաձայն  զինծառայողը ծնվել է 1992-ին, զորակոչվել է 2013-ին Մաշտոցի զինկոմիսարիատից: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հայաստանի հավաքականը պարտվեց 2:1 հաշվով

Նախօրեին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի “Պարկեն” մարզադաշտում ֆուտբոլի Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցավ Դանիա-Հայաստան խաղը, որն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Դանիայի: Խաղի 49-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, սակայն 65-րդ րոպեին դանիացիներից Պիեր Հյոբերգը գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը` հավասարեցնելով հաշիվը, իսկ 80-րդ րոպեին Դանիայի հավաքականից Կահլենբերգը գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2:1:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-9-ին կբարձրանա 2-3 աստիճանով:  Երևանում`  Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հրդեհ

Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի տարածքում ՝ 10 պտղատու ծառ և խաղողի վազեր, հարակից մոտ 1500 քմ չոր խոտածածկույթ, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղում ՝ 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի գերեզմանատանն ՝ 5000 քմ, Սևան քաղաքի հոգեբուժարանին հարակից […]

Գրելու եւ բզբզելու բան կունենանք, ուրեմն ի զեն….

Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Այսօր սկսվող ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկված է 145 հարց եւ միջազգային 25 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 125 հարց, միջազգային 23 պայմանագիր: Չեմ կասկածում՝ ակտիվ պատգամավորները դարձյալ ակտիվ կլինեն, պասսիվների մի մասը կփորձի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի