15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գրելու եւ բզբզելու բան կունենանք, ուրեմն ի զեն….

Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է.

“Այսօր սկսվող ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկված է 145 հարց եւ միջազգային 25 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 125 հարց, միջազգային 23 պայմանագիր:

Չեմ կասկածում՝ ակտիվ պատգամավորները դարձյալ ակտիվ կլինեն, պասսիվների մի մասը կփորձի ակտիվության նշաններ ցույց տալ, իսկ առավել չխոսկանները կշարունակեն չխոսել, բացակայողներն այսօր ամբողջ կազմով ԱԺ լիագումար նիստերի դահլիճում կլինեն, օրվա առաջին մեկ ժամը, հետո՝ սահուն անցում կկատարեն դեպի այլ հետաքրքրություններ, չորրորդ իշխանությունը կհետեւի այս ամենին եւ կզննի բոլորին միասին եւ հատիկ-հատիկ: Իրականում, որքան էլ խոսում ենք քաղաքական թեժ եղանակային իրավիճակների մասին, մեկ բան անժխտելի է՝ քանի դեռ երկրի օրենսդիր մարմինը չի մտել իր բնականոն աշխատանքային ռիթմի մեջ, ոչինչ չի թեժանում եւ այլ եղանակային կանխատեսումները չեն արդարացվում:

Իրական քաղաքական-եղանակային թեժացումները եւ երեկ եւ այսօր տեղի են ունենում ԱԺ-ի դահլիճում, իսկ սա ապացույց է, որ մեզանում քաղաքական գործընթացները եւ քաղաքական երաժշտությունը հնչել եւ հնչելու է խորհրդարանի ամբիոնից:

Հենց այսպես է բոլոր ժողովրդավարական երկրներում եւ այսպես է մեզանում:

Բոլորիս՝ օպոզիցիա,իշխանություն, թե՝ այլք, սպասվում է հետաքրքիր, արդյունավետ, բեղմնավոր աշուն:Խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը իրենց ծրագրերին համահունչ պատրաստվել են այս աշնանը եւս եւ, վստահ եմ լրագրող մեր գործընկերները չեն ձանձրանա, գրելու լիքը բան կլինի եւ առավել եւս՝ բզբզելու, ուրեմն՝ ի զեն…..”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ