21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ժամկետն ավարտվում է. ի՞նչ են անելու

 ”Մի քիչ վստահ եղեք մեր բռնած գործի վրա”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ի պատասխան հարցի,թե հաշվի առնելով քառյակում առկա տարաձայնությունները` հնարավոր է քառյակը տարանջատվի: ”Որևէ վտնագ քառյակի գործունեությանը չեմ տեսնում, որովհետև քառյակի օրակարգն առանց այդ էլ շատ լայն է”,-նկատեց նա։

Henaran.am-ի հարցին, թե արդյոք առաջիկայում հանդիպում նախատեսվում է, Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ քառյակի առաջիկա հանդիպումը կլինի վաղը։ ”Քառյակի համագործակցությունն այսօր էլի տեսաք, այն հայտարությունը ինչ-որ արեցի արտագաղթի վերաբերյալ քառյակի մոտեցումն է”։ Վաղվա հանդիպման օրակարգի վերաբերյալ պատգամավորը նշեց. ”Քառյակի օրակարգը ձևավորվում է հետևյալ կերպ` բոլոր ուժերն անում են իրենց առաջարկները օրակարգի վերաբերալ, ձևավորվում է օրակարգ և այդ օրակարգով սկսվում ենք քննարկել”։

ՀԱԿ պատգամավորը նկատեց`այն ժամկետը, որ տվել էին իշխանություններին 12 կետերի պահանջով, արդեն ավարտվում է։ ”Ակնհայտ է, որ մեր պահանջները կամ ավելի ճիշտ է ասել` ժողովրդի պահանջները իրագործված չեն և պետք է արդեն մտածել մեր հետագա քայլերի մասին։ Տեխնիկապես, իհարկե, մինչև սեպտեմբրի 30-ը հետագա քայլերի վերաբերյալ մենք իրավունք էլ չունենք ինչ-որ բան ասելու, որովհետև պետք է պահել ժամկետը։

Տեսականորեն չի բացառվում, որ վերջին երեք օրվա ընթացքում կառավարությունը ղռռալով անցկացնի օրենքներ և ընդունի որոշումներ, որ պահանջել ենք, բայց սա իհարկե տեսականորեն: Դրա համար եմ ասում, որ պետք է ժամկետը պահվի, որից հետո կորոշենք մեր անելիքները, որից հետո արդեն ժամանակը կլինի որոշել նաև հանրահավաքի օրի նշանակման մասին”,-եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ