20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 4, 2014

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ողջունում է Կալիֆորնիա նահանգի Սենատի բանաձեւը

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ս.թ. սեպտեմբերի 1 հայտարարություն է տարածել, որով ջերմորեն ողջունում է 2014 թ. օգոստոսի 27 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից AJR 32 բանաձևի ընդունումը, որը  «քաջալերում և սատարում է ԼՂՀ կողմից որպես ազատ և անկախ պետություն զարգանալու ճանապարհին գործադրված շարունակական ջանքերը` իր քաղաքացիների համար ազատ և անկախ պետություններին հարիր իրավունքներ երաշխավորելու նպատակով»: Հայտարարությունում, […]

Հիմարություն

“Վստահաբար կարող եմ ասել, որ այդ խոսակցություններն իրականության հետ որեւէ աղերս չունեն: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է, նա նաեւ ընդգրկված է “ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող հանձնաժողովում” եւ չի պատրաստվում փոխարինել Ալվինա Գյուլումյանին: Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի աշխատանքից  “դժգոհությունների” մասին լուրերը մեկնաբանելուն, ապա հիմարությունները […]

Մոսկվայում “օրենքով գող” է ձերբակալվել

Մոսկվայում թմրանյութերի պահպանման եւ տարածման մեղադրանքով ձերբակալվել է ազգությամբ վրացի քրեական հեղինակություն Ռոբինզոն Արաբուլին, ով քրեական աշխարհում հայտնի է Ռոբինզոն մականվամբ: 62-ամյա “օրենքով գողը” ձերբակալվել է Մոսկվայի ռեստորաններից մեկում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքը: Ոստիկանների հավաստմամբ` ձերբակալության պահին Ռոբինզոնը եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Նրա գրպանում եւս թմրանյութեր են հայտնաբերվել: Հարկ է […]

Բուհ-երից հեռացող երիտասարդ դասախոսները դիմել են վարչապետին. խնդիրը կլուծվի

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ այս օրերին իրեն են դիմել մի շարք բուհ-երի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում աշխատանքը պետական ոչ առևտրային կարգավիճակ ունեցող բուհ-երում դասախոսական աշխատանքի հետ: ”Նրանք մտահոգություն են հայտնում նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից պահման պարտավորության առնչությամբ”,-ասաց վարչապետը,- չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, […]

՛՛Զվարթնոցում՛՛ուղեւորահոսքն ավելացել է

2014թ. օգոստոսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՛՛Զվարթնոցում՛՛ ուղեւորահոսքն ավելացել է 34 տոկոսով: Եթե 2013թ օգոստոսին ՛՛Զվարթնոց՛՛ միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 197 957 ուղեւոր, ապա 2014թ օգոստոսի ցուցանիշը կազմում է 265 391 ուղեւոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 31 տոկոս: 2014թ. օգոստոսին կատարվել է 2262 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1726 չվերթի համեմատ: […]

Վահե Հակոբյանը նոր պաշտոն ունի /լրացված/

Կառավարութան այսօրվա որոշմամբ` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ազատվեց մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Վահե Հակոբյանն անցնում է այլ աշխատանքի: Նա նշանակվելու է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:

Հայաստանի հավաքականը կորցրեց հնարավորությունը

Երեկ Հայաստանի ազգային հավաքականը Լատվիայի դեմ արտագնա խաղում պարտվեց 2-0 հաշվով: Մրցակցի կազմում դուբլ գրանցեց Վալերի Շաբալան՝ 16-րդ և 75-րդ րոպեներին գրավելով մեր հավաքականի դարպասը: Մեր ընտրանին խաղի ընթացաքում ուներ դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ, սակայն չկարողացավ իրացնել գոլային պահերը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց` լատվիացիների հաղթանակով 2:0 հաշվով: Չմոռանանք, որ սա ընկերական հանդիպում էր և փորձնական […]

Խնձորի արտահանումը նվազել է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 6,5 տոննա խնձոր եւ տանձ, իսկ ներմուծվել է 199 տոննա: “Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ` արտահանումը նվազել է 84 անգամ, իսկ ներմուծումը աճել է վեց անգամ: Արտահանման նվազումը պայմանավորված է այս տարվա մայիսին տեղի ունեցած ցրտահարությամբ: Վերջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի