03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Մոսկվայում “օրենքով գող” է ձերբակալվել

Մոսկվայում թմրանյութերի պահպանման եւ տարածման մեղադրանքով ձերբակալվել է ազգությամբ վրացի քրեական հեղինակություն Ռոբինզոն Արաբուլին, ով քրեական աշխարհում հայտնի է Ռոբինզոն մականվամբ: 62-ամյա “օրենքով գողը” ձերբակալվել է Մոսկվայի ռեստորաններից մեկում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքը:

Ոստիկանների հավաստմամբ` ձերբակալության պահին Ռոբինզոնը եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Նրա գրպանում եւս թմրանյութեր են հայտնաբերվել:

Հարկ է նշել, որ Ռոբինզոնը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել թմրանյութերի վաճառքի համար: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ