24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բուհ-երից հեռացող երիտասարդ դասախոսները դիմել են վարչապետին. խնդիրը կլուծվի

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ այս օրերին իրեն են դիմել մի շարք բուհ-երի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում աշխատանքը պետական ոչ առևտրային կարգավիճակ ունեցող բուհ-երում դասախոսական աշխատանքի հետ:

”Նրանք մտահոգություն են հայտնում նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից պահման պարտավորության առնչությամբ”,-ասաց վարչապետը,- չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճարը կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն` կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ` կամ համակարգին մասնակից է, կամ մասնակից չէ”: 

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հանձնարարել է ֆինանսների նախարարությանը ուսումանսիրել ու ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու առաջարկ, ինչպես նաև փոփոխություններ կատարել  հարկային մարմնի տեղեկատվական համակարգում` հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնել նաև այն անձին, ով համատեղությամբ աշխատում է բուհ-ում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ