15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հիմարություն

“Վստահաբար կարող եմ ասել, որ այդ խոսակցություններն իրականության հետ որեւէ աղերս չունեն: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է, նա նաեւ ընդգրկված է “ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող հանձնաժողովում” եւ չի պատրաստվում փոխարինել Ալվինա Գյուլումյանին:

Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի աշխատանքից  “դժգոհությունների” մասին լուրերը մեկնաբանելուն, ապա հիմարությունները մեկնաբանելու անհրաժեշտությունը չեմ տեսնում: Գլխավոր դատախազի աշխատանքից, անշուշտ, կդժգոհեն բոլոր նրանք, ովքեր զրկված են օրենքը շրջանցելու, ծաղկող կոռուպցիոն գործունեություն ծավալելու հնարավորությունից:

Ըստ այդմ, նման անհեթեթ լուրեր տարածելով Գլխավոր դատախազի աշխատանքը վարկաբեկելու փորձերը չափազանց պարզունակ են: Իսկ դա բնորոշ է անլուրջ եւ դատախազական համակարգի եւ աշխատանքի մասին խեղաթյուրված պատկերացում ունեցող մարդկանց”:

ՀՀ  գլխավոր դատախազի խորհրդական Ք.Մելքոնյան

Հիշեցնենք, լրատվամիջոցներում քննարկվում է Գեւորգ Կոստանյանի տեղափոխության հարցը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ