15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Խնձորի արտահանումը նվազել է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 6,5 տոննա խնձոր եւ տանձ, իսկ ներմուծվել է 199 տոննա:

“Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ` արտահանումը նվազել է 84 անգամ, իսկ ներմուծումը աճել է վեց անգամ: Արտահանման նվազումը պայմանավորված է այս տարվա մայիսին տեղի ունեցած ցրտահարությամբ: Վերջին տարիների վիճակագրությունից դատելով` Հայաստանից տարեկան արտահանվում է միջինը 500 տոննա խնձոր: Արտահանման հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: Նշենք, որ տարեկան Հայաստանում արտադրվում է շուրջ 100 հազար տոննա խնձոր եւ տանձ”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ