20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 31, 2014

Ամենակարեւորը Հայաստան-Սփյուռք-Արցախ համատեղ ծրագրերի միջոցով մայր հայրենիքի հետ կապերի պահպանումն ու ամրապնդումն է. ՀՀ վարչապետ

      Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հյուրընկալել է “Սփյուռք” ամառային դպրոցի մասնակիցներին: Դպրոցը կազմակերպվում է Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը եւ հայ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:       […]

՛՛Կարող է, ամեն ինչ էլ հնարավոր է՛՛. դեպի ԵՄ, թե՞ ՄՄ /վիդեո/

՛՛Կարող է, քաղաքականության մեջ հնարավոր է ամեն ինչ, նույնիսկ այն բաները, թր թվում են անհավանական, վերջին զարգացումները թույլ են տալիս, որ անհնարինն է լինում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մանասյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավոր է ՀՀ-ն կրկին ինտենսիվորեն համագործակցի ԵՄ-ի հետ և ավելի հեռանա Մաքսային միությունից: Մինասյանը շեշտեց, որ սեպտեմբերի 3-ի որոշումն […]

Հանդիպեց պաշտպանության նախարարը

Հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով պարոն Հ. Սալբերին` պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ Եվրամիության ներկայացուցչի առաքելությունը կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը եւ տարածաշրջանային համագործակցության խթանմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման […]

Հատուկ քննչականի աշխատակիցները հուլիս ամսվա աշխատավարձ կստանան

Վերաբաշխելով ս.թ. պետբյուջեն, փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը սահմանել է ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր հաստիքներն զբաղեցնող աշխատակիցների 2014թ. հուլիսից աշխատավարձի տրամադրման և նոր վարչական շենքի շահագործման նպատակով ֆինանսավորումը պետբյուջեի հաշվին: Գործադիրը մեկ այլ որոշմամբ կանոնակարգել է ծառայության նոր մասնաշենքի շահագործման ընթացքում շենքի պետական պահպանության հարցը:

”ՊՍԺ”-ն Լավեսսիին կվաճառի ”Լիվերպուլին” 23 մլն-ով

”ՊՍԺ”-ի հարձակվող Էսեկիել Լավեսսիին կարող է կարիերան շարունակել ”Լիվերպուլում”: Փարիզեցիները պատրաստ են բաժանվել հարձակվողից 23 մլն եվրոյով: Նրանով հետաքրքրված է նաև ”Ատլետիկոն”: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 42 հանդիպման` դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: ԱԱ-2014-ում նա մասնակցել է 6 խաղի` դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:

Արփինե Հովհաննիսյանին առաջարկեցին խմբագրել նախագիծը

Գործադիրը քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Ըստ կից հիմնավորման, լրացում կատարելու հիմքը ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումների պահանջներն են: Կառավարությունն իր հերթին առաջարկել է օրենսգրքի համապատասխան հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այս առաջարկն ընդունելու դեպքում միայն ընդունելի կհամարվի […]

Հայաստանը մոտ ժամանակներս ԵՏՀ լիիրավ անդամ կդառնա. Լավրով azatutyun.am

azatutyun.am կայքը գրում է. Հայաստանը մոտ ժամանակներս կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ, իսկ Ղրղըզստանի հետ բանակցությունները այդ մասով առաջանցիկ փուլում են: «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում Տաջիկստանի երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս ամիս ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից […]

Առաջարկվում է կարգավորել գովազդի ստեղծման և տարածման ոլորտը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ”Գովազդի մասին” օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել ոլորտի կարգավորման և բիզնես գործունեության ծավալման պայմանները, վերացնել ոչ անհրաժեշտ պահանջներն ու պայմանները, կրճատել տնտեսվարողների ծախսերը:

Տղամարդը քնել է դագաղի մեջ` կնոջ հետ կռվելու պատճառով

33-ամյա ուկրաինացին կնոջ հետ վիճելուց հետո տեղավորվել է թաղման բյուրոյի դագաղներից մեկում: Տղամարդը վիճել է կնոջ հետ եւ դուրս եկել փողոց: Նա որոշել է փոքր-ինչ ջերմանալ օղի խմելով, սակայն, միեւնույն է, մրսել է, իսկ կնոջ մոտ վերադառնալ չի ցանկացել: Այդ ժամանակ նա որոշել է գիշերել թաղման բյուրոյում, որը գտնվում է այն բարձրահարկի առաջին հարկում, որտեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի