12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

“Ղարաբաղ” կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը մահացել է

Այսօր երկարատև ծանր հիվանդությունից հետո վախճանվել է “Ղարաբաղ” կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը: Սամվել Վոլոդյայի Գևորգյանը ծնվել է 1948 թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Թալինի շրջանի Զառնջա գյուղում: 1965թ. ավարտել է Էջմիածին քաղաքի թիվ մեկ դպրոցը արծաթյա մեդալով և նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ: 1970թ. ավարտելով համալսարանը աշխատել է Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում […]

ԱԱ-2014. ԱՄՆ-ն հաղթանակ կորզեց Գանայի դեմ խաղում/վիդեո/

Բրազիլիայում ընթացոզ ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում ԱՄՆ-ի հավաքականը 2-1 հաշվով հաղթանակ տոնեց Գանայի նկատմամբ: Հանդիպման 1-ին րոպեին աչքի ընկավ ամերիկացի Ջեյմսին: Հանդիպման ավարտին մոտ` 82-րդ րոպեին, հաշիվը հավասարեցրեց Այուն, սակայն 86-րդ րոպեին Բրուքսը հաղթանակ պարևեց ԱՄՆ-ին:

Պատրաստ են հրաժարվել հայրենիքից. “Հարսնաքարի” գործով ամբաստանյաների հարազատները վճռական են/վիդեո/

Մարտի 24-ին  Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2012 թվականի հունիսի 17-ին Հարսնաքարում տեղի ունեցած դեպքի հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով դատավճիռը: Մեղադրող կողմը պահանջել էր 6 ամբաստանյալներին դատապարտել 13-ական տարվա ազատազրկման: Ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքով: Արդեն դատապարտյալներ Արման Բաղդասարյանի և Արման Խաչատրյանի ծնողները […]

Դատապարտյալը բողոքել է Օմբուդսմենին, որ իրեն ստիպել են ստորագրել ուրիշի ցուցմունքի տակ

“Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը, դիմելով Օմբուդսմենին, հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն խաբեության ու շանտաժի միջոցով ստիպել են ստորագրել քննիչի կողմից գրված ցուցմունքի տակ: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջամտությամբ դատապարտյալի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն: Պաշտպանը բարձր է գնահատում գործին ընթացք տալու Ոստիկանության պատրաստակամությունն ու նախաքննական մարմնի […]

Մի տարվեք Մեսսիի հեթ-տրիկի ակնկալիքով. Ֆեյսբուք

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.   “ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը զգուշացնում է. Սիրելի ուսանողներ եւ դիմորդներ, Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չի ազատում ձեզ տարաբնույթ քննությունների պատասխանատվությունից: Կարիք չկա Մեսսիի հեթ-տրիկի ակնկալիքով գիշերը չքնել: Հաջողություն եմ մաղթում ձեզ”:

ԱԱ-2014. Իրանը և Նիգերիան գրանցեցին մրցաշարի առաջին ոչ ոքին/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլում հանդիպեցին Իրանի և Նիգերիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 0-0: Նշենք, որ մրցաշարում սա առաջին գոլազուրկ հանդիպումն էր և առաջին ոչ ոքին:

Պուտինը Անի Զախարյանի “ծնող է կանչելու”.Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն”-ը անդրադառնալով Անի Զախարյանի Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի ուղղված նամակին՝ հիշեցնում է, թե ինչպես տիկինը  հայտնվեց քաղաքական դաշտում: Նրա մասին հանրության լայն շրջանակները իմացան սեպտեմբերի 1-ին, երբ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոսը միացել էր ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքող ուսանողներին: Դրանից հետո նորաստեղծ կուսակցության ղեկավարը հայ աղջիկներին մինչեւ 26 տարեկանը կուսությունից զրկվելու կոչով դիմեց եւ […]

Որտե՞ղ է լինում Ռուբեն Հայրապետյանը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, այս օրերին ԼՂՀ-ում է գտնվում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Ռուբեն Հայրապետյանը։ Մեր տեղեկություններով՝ վերջին ժամանակահառվածում Ռ. Հայրապետյանին շատ հաճախ կարելի է տեսնել Արցախի “Արմենիա” հյուրանոցում։ Բանն այն է, որ Ռ. Հայրապետյանն Արցախում սկսել է շատ մեծ ներդրումներ կատարել տարբեր բիզնես ծրագրերում ու շատ հաճախ է լինում այնտեղ՝ անձամբ […]

Քառյակը հնգյակ չի դառնա. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում Ազգային ժողովի “Օրինաց երկիր” խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել, որ քառյակը հնգյակ չի դառնալու: Ամեն դեպքում ՕԵԿ-ը նման հարց չի քննարկել եւ այս պահին չի քննարկում    “Այդուհանդերձ մենք ընդհանուր առմամբ դրական ենք վերաբերվում քառյակի առաջարկներին՝ նրանց կողմից ձեւակերպված 12 կետերի շուրջ կա դրական մոտեցում, ինչն արդեն իսկ, կարծում եմ, համագործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի