19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Դատապարտյալը բողոքել է Օմբուդսմենին, որ իրեն ստիպել են ստորագրել ուրիշի ցուցմունքի տակ

“Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը, դիմելով Օմբուդսմենին, հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն խաբեության ու շանտաժի միջոցով ստիպել են ստորագրել քննիչի կողմից գրված ցուցմունքի տակ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջամտությամբ դատապարտյալի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն:

Պաշտպանը բարձր է գնահատում գործին ընթացք տալու Ոստիկանության պատրաստակամությունն ու նախաքննական մարմնի հետեւողական գործողությունները, ինչպես նաեւ ակնկալում է գործի անաչառ քննություն:

Նմանատիպ խախտումների դեպքում քաղաքացիները կարող են ահազանգել Պաշտպանի 116 թեժ գծին:

Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ