28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Ղարաբաղ” կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը մահացել է

Այսօր երկարատև ծանր հիվանդությունից հետո վախճանվել է “Ղարաբաղ” կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը:

Սամվել Վոլոդյայի Գևորգյանը ծնվել է 1948 թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Թալինի շրջանի Զառնջա գյուղում:

1965թ. ավարտել է Էջմիածին քաղաքի թիվ մեկ դպրոցը արծաթյա մեդալով և նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ:

1970թ. ավարտելով համալսարանը աշխատել է Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում որպես ուսուցիչ:

1973-1988 թթ. աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում, եղել է “Լրաբեր” լրատվական ծրագրի բաժնի վարիչ, Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր: 1965թ. ակտիվ քաղաքականության մեջ է եղել, մասնակցել է Հայաստանի անկախության համար մղվող պայքարին, էկոլոգիական շարժմանը:

1988թ. Ազատության հրապարակում ընտրվել է “Ղարաբաղ” կոմիտեի անդամ:

1988թ. դեկտեմբերին ձերբակալվել է և տեղափոխվել Մոսկվայի “Մատրոսսկայա տիշինա” բանտը:

1989թ. ազատվելով բանտից՝ շարունակել է քաղաքական գործունեությունը որպես “Ղարաբաղ” կոմիտեի անդամ, հիմնադրել է Խորհրդային Միությունում առաջին պաշտոնական ընդդիմադիր “Հայք” շաբաթաթերթը, եղել է նրա գլխավոր խմբագիրը:

1990թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1991թ. դեկտեմբերին նշանակվել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ:

1993թ-ին նշանակվել է ՀՀ Նախագահի ավագ խորհրդական՝ ներքին քաղաքականության գծով:

1995թ. ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ապա և ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ