Քննարկում Սյունիքի մարզպետարանում /ֆոտո/

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի “Հարավ-արևելյան տարածքային մասնաճյուղի” տնօրեն Ջիվան Մարգարյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը, ինչպես նաև Կուրիս, Գուդեմնիս, Վարդավար և Լեհվազ գյուղական համայնքների ղեկավարները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նշված համայնքների խմելու և ոռոգման ջրով ապահովելու հարցը և ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները, այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին առնչվող հարցեր: […]