28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երգը իմ պատուհանս է.օտար ափերում ծնված երգչի առաքելությունը /վիդեո/

Մուսա լեռան հայկական գյուղերը թողած հայերի կողմից Բեյրութից շուրջ 50 կիլոմետր հեռավորության վրա 1939 թվականին հիմնադրվեց Անջարը:Անջարում ծնված հազվագյուտ ձայնով Գևորգը  դեռ պիտի շատ հոգիներ հմայեր իր ազգային երգով:

 Երգը ճանապարհ է դեպի սրտերը: Երգը հայրենիք չունի, բայց հայ ազգը գոյատևել է նաև իր ազգային-հայրենասիրական երգերի շնորհիվ: Աշխարհի տարբեր հատվածներում սփռված հայրին նաև մերձեցնող ու միացնող մի կամուրջ է հայերեն երգը:

Օպերային երգիչ, տենոր Գևորգ Հաջեանը իր ապրումներն ու զգացումները արտահայտում է հոգու ու ձայնի միաձուլումով:

“Երգը իմ պատուհանս է՝ աշխարհին բացվող: Սակայն կա ազգային պատկանելության խնդիր, որը ամենից առաջ դա եմ գերադասում, որովհետև ծառի կնմանի, որը եթե ծնավ ու լույս աշխարհ եկավ՝ սնունդ պետք է և այդ սնունդը իմ արմատներե ս է, որ ես պետք է ստանամ…”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգ Հաջեանը:

Գևորգ Հաջեանի հոգին է Հայաստանում, գեների կանչը զորեղ է ու բռնագաղթված ժողովրդի ցավը յուրովի տրոփում է նրա հայ գենի զարկերակում:

Գևորգ Հաջեանի հայրենասիրական կատարումները ոգեղեն են, ասես հենց նրա հզոր ձայնի համար ստեղծված:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ