11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Երեւանի կայուն զարգացման ներդրումային ծրագրերի ընթացքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

“Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն” ՊՈԱԿ-ի եւ “Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՀՈԱԿ-ի տնօրենները վարչապետին մանրամասներ են ներկայացրել այդ երկու ներդրումային ծրագրերի տրանշերի նկարագրության եւ իրականացման ժամկետների, ֆինանսավորման գործընթացների, մինչ օրս կատարված շինարարական աշխատանքների, օգտագործված միջոցների եւ ընթացիկ իրավիճակի վերաբերյալ: 

Հովիկ Աբրահամյանը կարեւորել է աշխատանքների ավելի արդյունավետ պլանավորումը եւ հետագա անելիքները քննարկելու նպատակով համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ու ԾԻԳ-երի տնօրեններին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ