19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պատրաստ են հրաժարվել հայրենիքից. “Հարսնաքարի” գործով ամբաստանյաների հարազատները վճռական են/վիդեո/

Մարտի 24-ին  Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2012 թվականի հունիսի 17-ին Հարսնաքարում տեղի ունեցած դեպքի հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով դատավճիռը: Մեղադրող կողմը պահանջել էր 6 ամբաստանյալներին դատապարտել 13-ական տարվա ազատազրկման:

Ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքով:

Արդեն դատապարտյալներ Արման Բաղդասարյանի և Արման Խաչատրյանի ծնողները կրկին անգամ Նախագահական նստավայրի դիմաց արդարադատություն են պահանջում:

“Վերաքննիչ դատարանում արդեն լսվում է մեր գործը և հետևաբար կամաց-կամաց պարզ է դառնում, որ գործում կան երկու անմեղներ, դրանք երկու Արմաններն են: Բացի դա դատախազի վերաբերմունքի, պահվածքի համար մենք պետքա մեր բողոքը ներկայացնենք”,-նշեց Արման Խաչատրյանի  հայրը:

“Իմ ամուսինը փաստաբանի հետ միասին, փաստերով՝ վերաքննիչ դատարանում ապացուցեց անմեղությունը, ելնելով ոչ թե ամբաստանյալների ցուցմունքից , այլ հենց տուժողների տված ցուցմունքից:Կոնկրետ Էդգար Նիկոյանի և Արկադի Աղաջանյանի ցուցմունքի համադրությունը վկայում է իմ ամուսնու անմեղ լինելու մասին”,-Henaran.am-ի հետ զրույցում փաստեց Արման Խաչատրյանի կինը:

Արման Բաղդասարյանի մայրը և քույրը ևս նշեցին, որ իրենց որդին ընդամենը աշխատանքի է եղել և չի հարվածել Վահե Ավետյանին: Արման Բաղդասարյանի քույրը հավաստեց, որ եթե արդարությունը չհաղթի, ապա իրենք պատրաստ են հրաժարվել հայրենիքից:

Հիշեցնենք, որ 2012 թ. Հունիսի 17-ին  երեկոյան մի խումբ բժիշկներ, այդ թվում՝ Վահե Ավետյանը, քաղաքացիական հագուստով այցելում են գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար”  ռեստորան։ Ժամը 23։00-ի սահմաններում Ավետյանի և մատուցողի միջև վիճաբանություն է սկսվում, որի պատճառը Ավետյանի սպորտային համազգեստ  կրելն էր։ Չնայած Ավետյանն ու իր ընկերները կատարել էին մատուցողի՝ հագուստը փոխելու պահանջը՝ վիճաբանությունը շարունակվել է, որի ժամանակ մատուցողը բռունքով հարվածել է։ Հարվածից հետո վիճաբանությանը միանում են ռեստորանի գործավարներն ու անվտանգության աշխատակիցները։ Ռազմական բուժծառայողներ Վահե Ավետյանը, Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը դաժան ծեծի են ենթարկվում։Ավելի ուշ Վահե Ավետյանը և Արտակ Բայադյանը անգիտակից վիճակում տեղափոխվում են հիվանդանոց։

Ավետյանը ենթարկվում է գանգուղեղային վիրահատության։

Երկրորդ վիրահատությունից հետո՝ հունիսի 29-ին  ժամը 18։15–ի սահմաններում կոմայից դուրս չգալով մահանում է:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ