Պուտինը Անի Զախարյանի “ծնող է կանչելու”.Չորրորդ իշխանություն
“Չորրորդ իշխանություն”-ը անդրադառնալով Անի Զախարյանի Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի ուղղված նամակին՝ հիշեցնում է, թե ինչպես տիկինը հայտնվեց քաղաքական դաշտում:
Նրա մասին հանրության լայն շրջանակները իմացան սեպտեմբերի 1-ին, երբ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոսը միացել էր ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքող ուսանողներին: Դրանից հետո նորաստեղծ կուսակցության ղեկավարը հայ աղջիկներին մինչեւ 26 տարեկանը կուսությունից զրկվելու կոչով դիմեց եւ հրապարակավ ափսոսանք հայտնեք, որ ինքը դա արել է միայն մեկ տարի առաջ` 32 տարեկանում: Պարզվում է, սեռական քաղցը Անիի մեջ հանգեցրել է ռուսաց լեզվի վատթարացմանը: Դրա վառ ապացույցը Անիի բաց նամակն է “ռուսաց թագավորին”, որը երեկվա դրությամբ ամենաքննարկվողն էր համացանցում:
Անիի բաց նամակը սոցիալական ցանի հայ օգտատերերին ստիպեց թարմացնել ռուսաց լեզվի իրենց իմացությունը: Անիի գրած նամակում այնքան սխալներ կան, որ եթե դա լիներ առաջին դասարանի աշակերտի կողմից գրված, ապա որեւէ պատճառաբանություն չէր ստիպի ուսուցչին գոնե բավարար նշանակել: Արդեն պատկերացնելի է, որ եթե այդ նամակը հայտնվի Վլադիմիր Պուտինի ձեռքում, ապա վերջինիս պատասխանը լինելու է նույն նամակը` կարմիր գրիչով ուղղագրական սխալները նշած: Դեռ մի բան էլ Պուտինը ծնող կկանչի:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: