08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 23, 2014

ԱԱ-2014. Ալժիրը 4-2 հաշվով հաղթեց Հարավային Կորեային

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի 2 տուրում Ալժիրի հավաքականը 4-2 հաշվով հաղթեց Հարավային Կորային: Աֆրիկյան հավաքականից աչքի ընկան Սլիմանին, Խալիշը, Ջաբուն և Բրահիմին, իսկ կորեացիներից Խյու-Մինը և Կու Չժա-Չոլը: Ալժիրը հավաքեց առաջին 3 միավորը և բարձրացավ 2 հորիզոնական:

Ուկրաինայի նախկին նախագահները բաց նամակով դիմել են Պուտինին

Ուկրաինայի նախկին նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն, բաց նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում խնդրել են նրան կոնկրետ գործողություններով ամրապնդել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ճգնաժամի կարգավորման խաղաղ պլանը, գրում է ДНИ.ru-ն։  ’’Ձեր դրական վերաբերմունքն այդ պլանի հանդեպ մենք ընդունել ենք որպես դրական նշան։ Հույս ունենք, որ Ձեր ճիշտ խոսքերը […]

ԱԱ-2014. Պորտուգալիան և ԱՄՆ-ն արդյունավետ ոչ ոքի խաղացին/վիդեո/

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականն առաջին միավոր վաստակեց` ոչ ոքի խաղալով ԱՄՆ-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով: Աչքի ընկան Նանին, Ջոնսը, Ջեմսինն և Վարելան: Վերջին տուրում ԱՄՆ-ն և Գերմանիան հանդիպելու են միմյանց հետ և խմբից դուրս գալու համար երկու հավաքականներին էլ բավարար կլինի ոչ ոքի արդյունքը:

” Հայոց բանակը Մաքսային միության մեջ լուծարվելու դեմ ցույց է անու՞մ”

Կինոռեժիսյոր, “Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը facebook-ի իր էջում գրառել է. “Հենց նոր Երեւանի օդում շատ ցածր սլացան վեց ռազմական կործանիչներ ` հայկական եռագույնի հետքեր սփռելով: Ի’նչ է սա նշանակում` հայոց բանակը Մաքսային միության մեջ լուծարվելու դեմ ցույց է անու՞մ”,-գրել է Խզմալյանը տեղադրելով նայեվ լուսանկար: Լուսանկարը՝ Տիգրան Խզմալյանի facebook-ի էջից:

Բուժաշխատողի օրը` տոնական մեծ համերգ

Բուժաշխատողի օրը` հունիսի 21-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել էր մեծարման երեկո, որը համախմբել էր հայաստանյան բուժաշխատողներին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական գործիչներ։ Բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ ուղերձ էր […]

Սեյրան Օհանյանը հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի որդուն /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է առողջական խնդիրներով բանակ զորակոչված և այժմ զինվորական հոսպիտալում գտնվող՝ կալանավոված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդու հետ: “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը տեղեկացրեց այդ զրույցի մասին: Սարուխանյանի փոխանցմամբ չնայած  տղան ներկայացրել է փաստաթղթեր, որտեղ նշված են, որ նա ի ծնե սրտի արատ և այլ խնդիրներ […]

Հայ պատգամավորը պարտության մատնեց Մագնուս Կառլսենին

ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը ժամանել է Հայաստան: Նա կայծակնային շախմատի սեանս անցկացրեց IT տեխնոլոգիաների ներկայացուցիչների եւ պատգամավորների հետ: Միայն ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը կարողացավ պարտության մատնել Կառլսենին: Հունիսի 23-ին Մագնուս Կարռսենը ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լևոն Արոնյանը կմեկնեն Տաթևի վանք:

Հյուսիսային պողոտայի նորոգումը կավարտվի օգոստոսի վերջին

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Հյուսիսային պողոտայում ծանոթացել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ու որակին։ Շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալը շրջել է շինհրապարակում, որտեղ տեղումնառատ եղանակից հետո աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով։             «Հյուսիսային պողոտայում ընթացող հիմնանորոգման աշխատանքների մասին յուրաքանչյուր շաբաթ զեկուցում ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Եվ առհասարակ, պողոտայի վերանորոգման բոլոր դետալներն են քննարկվում […]

Համաշխարհային բանկը գումար կտրամադրի գյուղերին

Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց3 2.67 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրին: Ծրագրի ներքո նախատեսվում է բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արդյունավետությունն ու ինքնաբավությունը մեծածավալ արոտավայրեր ունեցող ութ մարզերի շուրջ 100 համայնքներում՝ ավելացնելով շուկա դուրս բերվող անասնապահական արտադրանքը և մեծացնելով բարձրարժեք գյուղատնտեսական պարենային արժեշղթաները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի