01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համաշխարհային բանկը գումար կտրամադրի գյուղերին

Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց3 2.67 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրին: Ծրագրի ներքո նախատեսվում է բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արդյունավետությունն ու ինքնաբավությունը մեծածավալ արոտավայրեր ունեցող ութ մարզերի շուրջ 100 համայնքներում՝ ավելացնելով շուկա դուրս բերվող անասնապահական արտադրանքը և մեծացնելով բարձրարժեք գյուղատնտեսական պարենային արժեշղթաները:

 

Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող կանանց և տղամարդկանց համար գյուղատնտեսությունը շարունակում է մնալ որպես զբաղվածության ու ապրուստ վաստակելու հիմնական միջոց: Այսպիսով, գյուղացիական տնտեսությունների արտադրողականության զարգացումը, այդ թվում նաև՝ կոոպերատիվների ու միավորումների միջոցով, և գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների ու սննդի վերամշակման ձեռնարկությունների միջև կապերի ամրապնդումը, հույժ կարևոր են: Շուկայի հասանելիության բարելավման, առևտրայնացման գործընթացներին աջակցելու և աշխատանքային հնարավորություններ ստեղծելու և դրանց զուգընթաց շրջակա միջավայրը պահպանելու միջոցով՝ ծրագիրը կօգնի վերացնել հիմնական սահմանափակող գործոնները: ՀԳՌԿՄ 2-ով ընդլայնվում է առաջին ծրագրի գործունեության շրջանակը, հատկապես՝ արոտավայրերի ու անասնապահության հաջողված բաղադրիչի մասով, որտեղ ավելացվում է անասնապահությունը և գյուղատնտեսական արտադրանքը շուկաների հետ կապելու նոր արժեշղթայի բաղադրիչը:

 

«Աղքատության նվազեցման և գյուղական համայնքներում համընդհանուր բարեկեցության խթանման համար խիստ կարևորվում է արտադրողականության մեծացումն ու շուկայի հասանելիության ապահովումը գյուղացիական տնտեսությունների համար, – ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, – ծրագրային աշխատանքներից հիմնականում կշահեն արոտավայրերի օգտագործողները, ֆերմերային կոոպերատիվները, ինչպես նաև սննդի արտադրությամբ զբաղվողները: Ակնկալվում է, որ առնվազն 50000 ֆերմերներ կմասնակցեն ծրագրին արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներին (ԱՕԿ) անդամակցելու միջոցով»:

 

Առաջարկվող ծրագրի ներքո կշարունակվեն համայնքների կողմից տնօրինվող արոտավայրերի հիմքի վրա արդյունավետ ու ինքնաբավ անասնապահությանն ուղղված միջոցառումները՝  ՀԳՌԿՄ ընթացիկ  ծրագրի շրջանակում ընդգրկված 86 համայնքների հետ մեկտեղ ներառելով մեծ հետաքրքրություն հանդես բերած նոր համայնքներ: Մոտ 100 համայնքներում կձևավորվեն արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներ, որոնք առանցքային դերակատարում կունենան արոտավայրերի/ անասնապահության կառավարման ինքնաբավ պլանների մշակման և դրամաշնորհային միջոցները ստանալու հարցում (մոտ 200000  ԱՄՆ դոլար ամեն մի ԱՕԿ-ի մասով): Ֆինանսավորումը կարող է ուղղվել հեռագնա արոտավայրեր հասնելու ու դրանք օգտագործելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը, սառեցման սարքավորումներով հագեցած կաթի հավաքագրման կետերի ստեղծմանը, կերարտադրության ու անասնակեր հավաքելու համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի ձեռքբերմանը և համայնքային նշանակության այլ նպատակներին: 

 

«Կուզենայի առանձնացնել այն երկարաժամկետ օգուտները, որ բխում են գյուղատնտեսական արդյունքի արդյունավետության արժեշղթայի ձևավորումից, – ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Նիկոլաս Ահյուսուսին, – ծրագիրը կօգնի գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին ու վերամշակողներին բարելավել տեղական շուկայի պահանջարկը ապահովելու ու միջազգային շուկա դուրս գալու իրենց կարողությունները՝ հիմնվելով հայաստանյան շուկայի մրցակցային առավելությունների վրա»:

 

Կանանց ու երիտասարդներին աջակցելու նպատակով նախատեսվում է մեծացնել նրանց ընդգրկվածությունը ԱՕԿ-ներում և արոտավայրերի կառավարման հետ կապված համայնքային որոշումների կայացման գործընթացում: Այս աշխատանքներին զուգընթաց ծրագրի շրջանակում ընտրված արժեշղթաների մասով բիզնեսի զարգացմանը նպաստելու ու շուկայի հասանելիությունը ապահովելու համար առանձնակի ուշադրություն կդարձվի  ու քայլեր կձեռնարկվեն այնպիսի պետական հաստատությունների կարողությունների մեծացմանը, ինչպիսիք են մարզային Անասնաբուժական ծառայությունների կենտրոնները և Սննդի անվտանգության պետական ծառայությունը:

 

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 42.67 միլիոն ԱՄՆ դոլար, որից 10 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է Կառավարության ու շահառուների ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 9.67 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՄԶԸ-ից, որից 3.8 միլլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը 1.25% տարեկան տոկոսադրույք, 25 տարի ժամկետ և  5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան,  5.87  միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը  1.40% տարեկան տոկոսադրույք, 25 տարի ժամկետ և  5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան, և 23 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություն  ՎԶՄԲ-ից՝ փոփոխական տոկոսադրույք,  10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարի ժամկետ:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,871.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ