08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 23, 2014

Կցրտի

Հունիսի 23-26-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ը կնվազի 2-4 աստիճանով:

Հովհաննես Եսայանը միջադեպը կապում է վերջին հոդվածների հետ

Հունիսի 21 –ի լուսադեմին իր տան շքամուտքի առաջ ծեծի է ենթարկվել ՛՛Արարում եմ՛՛ երիտասարդական նախաձեռնության անդամ Հովհաննես Եսայանը: Հովհաննեսը միջադեպը կապում է ararum.am կայքում հայտված վերջին հոդվածների հետ: Մեր կողմից հավելենք, որ կայքում տեղ են գտնում սուր նյութեր, որոնք դժվար է տեղավորել մեկ քաղաքական ուժի կամ մեկ քաղաքական գծի շահերը սպասարկելու տրամաբանության մեջ: ՛՛Խոսքի իրավունք՛՛միավորումը […]

Ճարտարում բացվել է վերանորոգված հիվանդանոցը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Պաշտոնական արարողության ժամանակ գյուղի բարերարներին իրենց շնորհակալական խոսքն են հղել բուժհաստատության աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև շնորհավորական խոսքով հանդես են եկել […]

Ի վերջո սառույցը կոտրվեց. Գերմանիայի Քյոլն քաղաքի ինտեգրացիոն խորհրդում հայեր են ընտրվել

Տարիներ շարունակ Գերմանիայի Քյոլն քաղաքի քաղաքապետարանին կից ինտեգրացիոն խորհուրդը թուրքերն են ներկայացրել եւ փաստորեն իրենք էլ բոլոր այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների փոխարեն որոշումներ կայացրել: Վերջերս կայացած ընտրություններին սակայն տեղի ազգային փոքրամասնությունները Քյոլնի հայկական համայնքի նախաձեռնությամբ կտրուկ որոշում են կայացրել  միավորվել եւ միասնական ուժերով պայքարել: Չորս քաղաքական կազմակերպության անվան ներքո համախմբվել են տասնյակ հազար ընտրողներ` հայեր, […]

ԱԱ-2014. Բելգիան հաղթեց Ռուսաստանին և ապահովեց մուտքը 1/8 եզրափակիչ/վիդեո/

Աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Բելգիայի հավաքականը 1-0 հաշվո հաղթեց Ռուսաստանին: 88-րդ րոպեին հանդիպման միակ գոլն իր հաշվին գրանցեց Օրիգին: Այսպիսով, Բելգիան վաստակեց 6 միավոր և ապահովեց մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս գալը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի