03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ի վերջո սառույցը կոտրվեց. Գերմանիայի Քյոլն քաղաքի ինտեգրացիոն խորհրդում հայեր են ընտրվել

Տարիներ շարունակ Գերմանիայի Քյոլն քաղաքի քաղաքապետարանին կից ինտեգրացիոն խորհուրդը թուրքերն են ներկայացրել եւ փաստորեն իրենք էլ բոլոր այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների փոխարեն որոշումներ կայացրել: Վերջերս կայացած ընտրություններին սակայն տեղի ազգային փոքրամասնությունները Քյոլնի հայկական համայնքի նախաձեռնությամբ կտրուկ որոշում են կայացրել  միավորվել եւ միասնական ուժերով պայքարել: Չորս քաղաքական կազմակերպության անվան ներքո համախմբվել են տասնյակ հազար ընտրողներ` հայեր, հույներ, ասորիներ, սերբեր, ռուսներ եւ այլն:

Հայկական կողմը, որ հույների հետ էր միավորվել նորաստեղծ „Colonia International“ քաղաքական կազմակերպության շուրջ, ստացել է ընտրողների շուրջ վեց տոկոսը (1881 ձայն): Սա նշանակում է, որ խորհրդում երեք աթոռ ունի: Ընտրություններում հաղթանակ են տարել չորս հայեր` փաստաբան Ժակլին Խաչատրյանը (CDU), Քյոլն համայնքի ատենապետ Մինու Նիկպայը (CDU), համայնքի վարչության եւ Գերմանիայի կենտրոնական խորհրդի անդամ Սամվել Լուլուկյանը (CDU-ի համակիր) եւ համայնքի անդամ Առլետ Ազատյանը (անկուսակցական): Ստեղծված կոալիցիոն խումբը այս օրերին  վերջնական որոշում կկայացնի, թե այս չորս թեկնածուներից ովքեր են խորհրդում ընդգրկվելու եւ առաջիկա չորս տարում որոշումներ կայացնելու:

 Սամվել Լուլուկյանի հավաստմամբ իրենք ընտրություններին մասնակցելու համար շատ երկար չեն պատրաստվել. միայն վերջին երկու ամսում են որոշում կայացրել, թիմ ստեղծել եւ քարոզարշավ արել:

 „Մենք հայերս առաջին անգամ հանդես եկանք ընտրություններում եւ շատ կազմակերպված ու ակտիվ, եւ արդյունքը տեսանելի է` երեք ձայն ունենք: Սա լուրջ քայլ էր, որ միասնական կոալիցիա ստեղծեցինք հույների եւ մյուս փոքրամասնությունների հետ, սա պատմական իրադարձություն էր, գործնական լուրջ հաջողություն“- Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ս. Լուլուկյանը: „Եթե մենք ուզում ենք փոփոխություն, եթե մենք ուզում ենք հայանպաստ որոշումներ կայացնենք, մենք պետք է ակտիվ տեղի քաղաքական կյանքին մասնակցենք, որ տարբեր քաղաքական խողովակներով կարողանանք մեր հարցերը առաջ քաշել, սա է միակ ճանապարհը, այսինք` միայն քաղաքական աշխատանքով եւ պայքարով, ոչ թե Թուրքիայի ներքին կյանքին խառնվելով, դա մեր ամբիոնը չի“:

Սամվել Լուլուկյանի խոսքերով առաջիկա մեկ շաբաթվա մեջ խորհրդի վերջնական կազմը կհաստատվի եւ կանցնեն գործնական աշխատանքի:

 

Գայանե Առաքելյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ