08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 23, 2014

Ադրբեջանի կտրուկ ակտիվացումը Նախիջևանի ճակատում սպասելի էր

Վերջին շրջանում, ադրբեջանական դիվերսիոն խմբերի ու դիպուկահարների կտրուկ ակտիվացումը ՀՀ հարավ-արևմտյան հատվածում (Նախիջևան) կտրուկ սրել է սահմանագծին տիրող առանց այդ էլ ոչ կայուն իրավիճակը, կրկին ակտիվացնելով ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ մտահոգությունը: Որքան էլ լրատվամիջոցներում նախիջևանյան ճակատի ակտիվացումը որպես անսպասելի փաստ ընկալվի, այնուամենայնիվ պետք է ընդգծել, որ այդ ուղղությամբ աճող վտանգի նախանշանները ուրվագծվել էին դեռևս 2013 […]

Հայտնի են Եվրոպայի լիգայում հայկական թիմերի մրցակիցները

Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը, որից հետո պարզ դարձան հայկական թիմերի մրցակիցները: Հայաստանի գավաքակիր Երևանի “Փյունիկը” կմրցի ղազախական “Աստանայի” հետ: Արծաթե մեդալակիր Գյումրիի “Շիրակը” կհանդիպի նույնպես ղազախական “Շախտյորի” հետ, իսկ Երևանի “Միկան” կհանդիպի խորվաթական “Սպլիտի” հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 3-ին և […]

Պատռվել է Ադրբեջանի դրոշը

Բաքվում ուժգին քամին դարձյալ պատռել է Ադրբեջանի պետական հսկայական դրոշը, գրված է Ann.az կայքում։ 162 մետր երկարությամբ դրոշը ուժեղ քամուց դարձյալ վնասվել է։ Տեղադրվելուց հետո այն մի քանի անգամ արդեն հասցրել է պատռվել։ Հսկայական չափերի հասնող դրոշը Բաքվում տեղադրվել էր 2010թ.-ի մայիսի 29-ին և գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ դրոշ։

Չեմպիոնների լիգա. ”Բանանցի” մրցակիցը ”Սանտա Կոլոման” է

Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2014/2015 թթ. մրցաշրջանի առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը: Երևանի “Բանանցը” կհանդիպի Անդորրան ներկայացնող “Սանտա Կոլոմա” թիմի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 1-ին կամ 2-ին և 8-ին կամ 9-ին: Անդորրական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում “Բանանցը” կմրցի Թել-Ավիվի “Մաքքաբիի” հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի […]

Մեկնարկել է ”Ֆրեսկա” արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը

Հունիսի 21-ի Կարապի լճում հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի մասնակցությամբ բացվել է «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը, որը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում։ «Երբ «Ֆրեսկո» կազմակերպությունը հանդես եկավ փառատոնի անցկացման նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանը և Արարատյան հայրապետական թեմը ձեռնամուխ եղան համատեղ իրականացնելու այս միջազգային նախագիծը։ Երևանի քաղաքապետարանն ստեղծեց բոլոր հնարավորությունները, որպեսզի երևանյան, […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարի ներկայիս այցը, ինչպես նրա նախկին այցերը, արդյունավետ կլինի և կարևոր քայլ կդառնա երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ Նախագահի պետական այցի և […]

Որքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներն, այնքան գործընթացը մեծ թափ կստանա. Ս. Լավրով

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու ՀՀ ԱԳՆ ԷԴվարդ Նալբանդյանն այսօր հանդիպման ժամանակ քննարկել են ԼՂՀ, Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության և մի շարք այլ կարևորագույն հարցեր: Այս մասին այսօր համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Է. Նալբանդյանը: Սերգեյ Լավրովն իր հերթին նախ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել հայ-թուրքական արձանագրությունների իրականացմանը, սակայն հիմնական խոսքը […]

Շիրակցի մտավորականները կդիմեն ՀՀ կառավարությանը

Հունիսի 24-ին, ժամը 13:00-ին Շիրակի մարզի հանրաճանաչ պետական, հասարակական, մշակութային գործիչները ”Շիրակ հայրենակցական միավորում” ՀԿ-ի անունից կդիմեն ՀՀ կառավարությանը Շիրակի մարզում և մասնավորապես Գյումրի քաղաքում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներին լուծում տալու մտահոգությամբ: (Հասցե`Տիգրան Մեծի 4, 3-րդ հարկ, ”Շիրակ հայրենակցական միավուրում” ՀԿ-ի գրասենյակ, հեռ՝ 010 54 41 43): Շիրակցի մտավորականները կստորագրեն ՀՀ կառավարությանը ներկայացվող իրենց առաջարկությունների […]

Հայաստանի մ.17 հավաքականը ոչ ոքի խաղաց բելառուսների հետ

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց՝ ոչ-ոքի՝ 0։0 հաշվով: Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը նույնպես կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 25-ին, ժամը 18:00-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի