Շիրակցի մտավորականները կդիմեն ՀՀ կառավարությանը
Հունիսի 24-ին, ժամը 13:00-ին Շիրակի մարզի հանրաճանաչ պետական, հասարակական, մշակութային գործիչները ”Շիրակ հայրենակցական միավորում” ՀԿ-ի անունից կդիմեն ՀՀ կառավարությանը Շիրակի մարզում և մասնավորապես Գյումրի քաղաքում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներին լուծում տալու մտահոգությամբ: (Հասցե`Տիգրան Մեծի 4, 3-րդ հարկ, ”Շիրակ հայրենակցական միավուրում” ՀԿ-ի գրասենյակ, հեռ՝ 010 54 41 43):
Շիրակցի մտավորականները կստորագրեն ՀՀ կառավարությանը ներկայացվող իրենց առաջարկությունների փաթեթը, որը կփոխանցվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Մասնավորապես կներկայացվեն զբաղվածության, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ակտիվացման, մարզի կրթական ոլորտի, գյուղացիական տնտեսություններին դրամաշնորհային աջակցության, Գյումրու կառուցապատման, զբոսաշրջության և այլ հրատապ լուծում պահանջող խնդիրներ:
Շեշտադրվելու է ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված հատուկ տնտեսական գոտիներ ձևավորելու արժեքավոր գաղափարը Շիրակի մարզում իրականացնելու նպատակահարմարությունը:
Գործազրկության, աղքատության, արտագաղթի և բնակչության կեսնամակարդակը բնութագրող բոլոր ցուցանիշերը ամենաբարձրն են մարզում և մասնավորապես Գյումրի քաղաքում: