08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ուկրաինայի նախկին նախագահները բաց նամակով դիմել են Պուտինին

Ուկրաինայի նախկին նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն, բաց նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում խնդրել են նրան կոնկրետ գործողություններով ամրապնդել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ճգնաժամի կարգավորման խաղաղ պլանը, գրում է ДНИ.ru-ն։

 ’’Ձեր դրական վերաբերմունքն այդ պլանի հանդեպ մենք ընդունել ենք որպես դրական նշան։ Հույս ունենք, որ Ձեր ճիշտ խոսքերը կամրապնդվեն իրավիճակը կայունացնելու կոնկրետ քայլերով’’,- ասվում է Ռուսաստանի նախագահին ուղղված նամակում։

 Նամակի հեղինակները նշում են, որ իրենց նախագահության օրոք իրենք միշտ էլ համամիտ են եղել իրենց ռուս գործընկերների հետ այն հարցում, որ Ուկրաինան պետք է լինի ազատ և անկախ, իսկ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հավասար և եղբայրական ժողովուրդների բարեկամությանը նպաստող, սակայն վերջին ժամանակաշրջանում քաղաքական գիծը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն հիմնական առաջնահերթությունները, այլև ամբողջ միջազգային կարգը, բոլոր այն հիմքերը, որոնց վրա պահվում է գլոբալ անվտանգությունը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 20-ին ներկայացրել է հակամարտության կարգավորման խաղաղ պլան։ Այն բաղկացած է 15 քայլից, որոնք անվտանգության երաշխիքներ են նախատեսում բանակցությունների բոլոր կողմերի համար։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ