09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

Վարչապետը կարեւորում է ՄԱԿ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը եւ համատեղ ծրագրերի իրականացումը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)  Մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:   Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից մեր երկրին ցուցաբերվող օժանդակության տարբեր ծրագրերը եւ կարեւորել երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցությունը: Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին   հանդիպման համար եւ ողջունել մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, փոքր […]

Գագիկ Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը ստորագրել են

Մայիսի 23-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին վարկային ու ֆինանսավորման համաձայնագրեր են ստորագրել` կրթության եւ սոցիալական ոլորտների ծրագրերի իրագործումն ապահովելու նպատակով: Միջազգային զարգացման ընկերակցության հետ ստորագրված համաձայնագրով “Սոցիալական պաշտպանության վարչարարության II ծրագրի” շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21.2մլն դոլարին համարժեք 13.9մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ: Ծրագրի նպատակն […]

Դիեգո Կոստան և Արդա Թուրանը կմասնակցեն ”Ռեալի” դեմ խաղին

Իսպանական ”Ատլետիկոն” այսօր Մադրիդից մեկնել է Լիսաբոն, որտեղ վաղը Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպի ”Ռեալին”: ”Ատլետիկոյի” հետ մեկնել են թիմի երկու առանցքային ֆուտբոլիստները, որոնց մասնակցությունը հարցականի տակ էր: ”Բարսելոնայի” դեմ խաղում վնասվածքներ ստացած Դիեգո Կոստան և Արդա Թուրանը վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբում և կարող են մասնակցել որոշիչ խաղին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա ”Էշտադիու Դա Լուժ” […]

”Պատժամիջոցները չեն ազդել Ռուսաստանի վրա”. Պուտին

Արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները համակարգային ազդեցություն չեն ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հավելել է, որ որոշակի ազդեցություն նկատվել է, սակայն ”դեռևս համակարգային ազդեցություն դա չի թողել տնտեսության վրա”: Պուտինը հույս է հայտնել, որ դա տեղի չի էլ ունենա: ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից պատժամիջոցների ենթարկված գործարարներին նա […]

Այլանդակությունը այնտեղ է, որտեղ դրամահավաքությունը դառնում է կաշառքի բույն. նախարարը դեմ չէ/վիդեո/

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետ խոսել է նաև “Վերջին զանգի” առիթով կազմակերպվող դրամահավաքի մասին: “Մենք ինչ-որ թեմա ենք գտնում ու սկսում ենք մաստակի նման այդ թեման ծամել: Դրամահավաքությունը վերջին զանգին ավանդական է դարձել 60 -ականներից, 70 -ականներից, 80-ականներից….ես 92 թվականին եմ ավարտել՝ կա ստեղ այդպիսի մարդ, որ “Վերջին զանգ”-ին գումար չի […]

Արման Քարամյանի գոլը հաղթանակ է պարգևել իր թիմին

Ռումինիայի 2-րդ լիգայում հանդես եկող ”Կլինչենին” սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է ”Բերցենիին”: ”Կլինչենիի” կազմում են հանդես գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման և Արտավազդ Քարամյանները: Արտավազդ Քարամյանը չի մասնակցել հանդիպմանը, իսկ Արման Քարամյանը փոխարինման է դուրս եկել և դարձել իր թիմի հաղթական գոլի հեղինակը:

Առնետավազքերը, բլթացնելու պրոցեսները…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը այսօր facebook-ի իր պատին այսպիսի գրառում է արել. “Կառավարության ծրագրի քննարկումն ակնհայտ ցույց տվեց  “հրաշալի քառյակի” և “ՙՙընդդիմադիր” դաշտի ողջ պերճանքն ու թշվառությունը…Այդ  “հրաշալի հարմարվողականության քառյակը”  դարձավ ՀՀ կառավարությանը կից հանրային խորհուրդ… Իշխանության, ընդդիմադիր, իրական իշխանական լծակների ձգտող ուժերի կուլիսային պայքարը, վերադասավորումները ցույց տվեցին, որ նախկին վարչապետը ընդամենը քավության նոխազ էր…Հիմա […]

Կարեն Բոթոյանը՝ անկախ պատգամավոր. armlur

23 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Կարեն Բոթոյանին խորհրդարանի միջանցքում Armlur.am-ը մի քանի հարց է ուղղել: Եվ չնայած նա շտապում էր, համաձայնվեց պատասխանել մեր հարցերին:  – Պարո՛ն Բոթոյան, երեկ հայտարարեցիք, որ դուրս եք եղել ԱԺ ՕԵԿ խմբակցությունից: Ինչո՞ւ: – Ես արդեն հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս, եւ Կառավարության ծրագրին կողմ եմ քվեարկել: – Այնուամենայնիվ, ինչո՞ւ կայացրիք նման […]

Դոնեցկի մոտակայքում սպանվել է 13 զինծառայող/վիդեո/

Ուկրաինայում շարունակվում են բախումները ուժայինների և զինյալների միջև: Դոնեցկից 60 կմ հեռավորության վրա գտնվող Վոլնովախայում այսօր սպանվել է 13 զինծառայող: Այս մասին հաղորդել է Ռադայի ղեկավար, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: Չճանաչված Դոնեցկյան հանրապետության ներկայացուցիչը հաղորդել է 20 զոհի և 42 վիրավորների մասին: Առողջապահության նախարարությունը հայտնել է 16 զոհի և 32 վիրավորների մասին: ԱՆ-ն չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված