08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 12, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը, հանդես եկել ելույթով: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները պատասխանել են նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:   *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-ֆրանսիական գործարար համաժողովի բացմանը   Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ գործարարներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ […]

Գազի հանձնաժողովը սկսելու է ավելի ինտենսիվ աշխատել

Ազգային ժողովի գազի հանձնաժողովի նիստում քննարկվել են մի շարք հարցեր: Նիստից հետ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ քննարկել են այն հարցը, որ քանի որ ՕԵԿ-ը ընդդիմությունէ  դարձել, տեղերը պետք է հավասարաչափ բաշխված լինեն հանձնաժողովում: ՛՛Դա ընթացքի մեջ է, պետք է ճշտումներ արվեն, քննարկվել է փորձագետի հարց, ընդունում ենք փորձագետների, քննարկվել […]

Բա զորակոչի էս սուղ պայմաններում ո՞նց եք սենց բան ներկայացնում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ նիստում խոսելով Կառավարության կողմից ներկայացված ՛՛Բնակչության պետական ռեգիստրի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին՝ նշեց, այն մտահոգիչ է: ՛՛Եթե այսօր Հայաստանում բնակվող 16 տարեկան պատանին պարտավոր  է ներկայանալ կցագրման, 18 տարեկանը լրանալիս  մեկնել ծառայության, հիմա դուք սահմանում եք արտասահմանում բնակվող մեր քաղաքացիների համար հատուկ […]

Մահացել է սիրված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը՝ “Տաքսի-տաքսիի” Ռոզը

 Հայաստանի թատերական գործիչների միությունը մեծ ցավով տեղեկացնում է, որ վախճանվել է հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, մեր կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչ ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, մեր շատ սիրելի Սվետլանա Ռուբենովնան… Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը, Ծիծաղի թագուհին, որը 60 տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, […]

Եռանախագահներն ընդգծել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված սկզբունքներին. Հ. Նաղդալյան

   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 1994 թվականի հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ: Արդյոք նոր շեշտադրումներ պարունակում է հայտարարությունը , թե ոչ, թեմայի պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանին.     -Նախևառաջ, պետք է նշենք, որ այսօր զինադադարի 20 ամյակն է. ուղիղ 20 տարի առաջ այս օրերին կնքվեց զինադադարը՝ հայ զինվորի […]

Ազնավուրը խցանում էր առաջացրել

Այս պահին Կենտրոնից դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզագհամերգային համալիր տանող բոլոր ճանապարհներին խցանում է: Պատճառը մեկ ժամ անց համալիրում սկսվող աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրի համերգն է: Հիշեցնենք, որ համերգին մասնակցելու են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները:

Վարդան Այվազյանը կղեկավարի

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի գազի հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Նշենք, որ նախկինում հանձնաժողովի նախագահը Դավիթ Հարությունյանն էր, ով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար է նշանակվել:

Բժիշկը ծեծել է անօգնական հիվանդին, ով ավելի ուշ մահացել է /վիդեո/

Պերմում ավարտվել է տեղի բժիշկ-անեսթեզիոլոգ Անդրեյ Վոտյակովի գործով դատավարությունը: Վերջինը նախորդ տարվա փետրվարին ծեծի էր ենթարկել սրտանոթային վիրաբուժության բաժնի հիվանդ Նիկոլայ Կուլեշովին, ով ավելի ուշ մահացել էր: Դատարանը բժշկին դատապարտել է ուղղիչ աշխատանքների եւ 100 հազար ռուբլի տուգանքի: Բացի այդ, նրան արգելվել է երկու տարի բժշկական գործունեությամբ զբաղվել, գրում է Pro Perm.ru-ն:  Դատարանը, մեղմ պատիժ […]

Արտակ Եդիգարյանը մասնակցել է ”Ժալգիրիսի” հաղթական խաղին

Լիտվայի գործող չեմպիոն ”Ժալգիրիսը”, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը, առաջնության 13-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց ”Ատլանտասին”: Արտակ Եդիգարյանը խաղադաշտ դուրս եկավ 69-րդ րոպեին: ”Ժալգիրիսը” 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի