21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մահացել է սիրված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը՝ “Տաքսի-տաքսիի” Ռոզը

 Հայաստանի թատերական գործիչների միությունը մեծ ցավով տեղեկացնում է, որ վախճանվել է հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, մեր կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչ ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸմեր շատ սիրելի Սվետլանա Ռուբենովնան…

Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը, Ծիծաղի թագուհին, որը 60 տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, որոնք միշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ:
Սվետլանա Գրիգորյանի կյանքը թատրոնին անմնացորդ նվիրման վառ օրինակ էր, նրա համար թատրոնն ընտանիք էր, սեր էր,կյանք էր…

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
ՀԹԳՄ նախագահ

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ