16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բա զորակոչի էս սուղ պայմաններում ո՞նց եք սենց բան ներկայացնում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ նիստում խոսելով Կառավարության կողմից ներկայացված ՛՛Բնակչության պետական ռեգիստրի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին՝ նշեց, այն մտահոգիչ է:

՛՛Եթե այսօր Հայաստանում բնակվող 16 տարեկան պատանին պարտավոր  է ներկայանալ կցագրման, 18 տարեկանը լրանալիս  մեկնել ծառայության, հիմա դուք սահմանում եք արտասահմանում բնակվող մեր քաղաքացիների համար հատուկ ռեժիմ, որ նրանք պարտավոր չեն հաշվառվել, այսինքն՝ դուք նրանց օրենքով ազատում եք 16 տարին լրանալու պահից հաշվառման, կցագրման չենթարկվելու համար պատասխանատվությունից, իսկ 18 տարին լրանալուց հետո քրեական պատասխանատվությունից: Դուք չե՞ք տեսնում, որ առաջարկվող նախագիծը զինապարտության մասին օրենքի, մեր Սահմանադրության հետ լուրջ հակասություններ ունի՛՛,-հացրեց նա: ՛՛Բա զորակոչի էս սուղ պայմաններում ո՞նց եք սենց բան ներկայացնում: Ես զարմանում եմ. ՊՆ-ն դրական է արձագանքե՞լ՛՛,- ասաց նա:

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ խնդիրը կամավորությանն է վերաբերում՝ կապված հյուպատոսական ծառայության հետ, սակայն դա չի ազատում քաղաքացուն ծառայելու պարտավորությունից, ավելին, ժամանակին կար պատկերացում, որ պարտադիր հաշվառումը նաև լուծում է զորակոչի խնդիր, սակայն կյանքն ապացուցեց, որ այդպես չէ. նա, ով խուսափում է, բնականաբար, չի հաշվառվում, այնպես որ դրանք տարբեր են:

՛՛ Եթե ասում եք՝ կամավոր պիտի հաշվառվի, մենք էլ ծանուցագիր ուղարկենք, ճիշտն ասած՝ ես դեմ եմ՝ ինտերնետով, փոստով անձի  ծանուցագիր ստանալուն: Ասում եք՝ եթե նա չի հաշվառվում, դա թողնում ենք նրա ծնողի ու նրա կամքին, եթե բնակության հասցե է փոխել, այդպես ինչպե՞ս ենք նրան ծանուցում և ո՞ր հասցեով ենք հայտնում նրա կցագրվելու և ծառայելու մասին՛՛: 

Քոչարյանն արձագանեց, որ Զինապարտությանբ մասին օրենքում այդ փոփոխություններում, որ ներկայացրել են, քանի որ արդեն չեն կապում դա պարտադիր հաշվառման հետ, գրված է որպես պարտավորություն, որ հասցե փոխելու դեպքում յոթ օրվա ընթացքում նա պետք է ներկայանա, դա պարտավորություն է և տարանջատված է հյուպատոսական ծառայությունից: 

Քոչարյանը խոստացավ բոլոր մտահոգություններն ուսումնասիրել և քննարկել:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ