08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2014

Ուկրաինական բանակը հարձակվել է Սլավյանսկի վրա. կա զոհ եւ վիրավորներ /վիդեո/

Ուկրաինական բանակի հատուկ ստորաբաժանումները այսօր վաղ առավոտյան հարձակվել են Սլավյանսկ քաղաքի վրա, այստեղ մարտեր են ընթանում, տեղեկացնում է РИАНовости–ն:  Քաղաքում լսվում են պայթյուններ և կրակոցներ, ականատեսները հաղորդել են, որ ինքնաթիռները ռեակտիվ ռումբեր են նետում Սլավյանսկի վրա, քաղաքում տագնապի նշան է, որը բնակիչներին զգուշացնում է հատուկ գործողության սկսվելու մասին, քաղաքն ամբողջությամբ արգելափակված է: Սլավյանսկի ինքնապաշտպանության ուժերն […]

”Չեմ գայթակղվում 2 հաղթանակներից”.Մինասյան

Ղազախական ”Տոբոլի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Ղազախստանի առաջնության 9-րդ տուրում ”Իրտիշի” նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է խաղի մասին: ”Եթե կարճ ասեմ՝ մենք շատ կազմակերպված գործեցինք պաշտպանությունում եւ շատ արդյունավետ՝ հարձակման գծում: Ես ընդամենը 10 օր եմ գտնվում թիմում, այդ պատճառով չեմ գայթակղվում երկու հաղթանակներով: Ավելացնելու տեղ ունենք: Դեռ շատ աշխատանք ունենք անելու”,- Մինասյանի խոսքերն […]

Արթուր Բաղդասարյանը ներկա չէր. Ժամանակ

“Ժամանակ”-ն անդրադարձել է  ընդդիմադիր ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբոր՝ Արմեն Բաղդասրյանի “Իմպերիալ” հյուրանոցի 1 տարվա գործունեությանը նվիրված միջոցառմանը: 5 հարկանի շքեղ հյուրանոցը գտնվում է Կորյունի փողոցում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկա չէր բանկետին: Ներկա չէր նաեւ հյուրանոցի սեփականատեր Արմեն Բաղդասարյանը, ով աշխատակիցների խոսքերով՝ Հայաստանից բացակայում է: Փոխարենը ներկա էին տուրիստական գործակալությունների, դեսպանատների, նախարարությունների եւ […]

Երվանդ Զախարյանը կոռեկտ չհամարեց. Իրավունք

“Իրավունք”-ը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից փորձել է պարզել, թե ինչպես է գնահատում ոլորտի աշխատանքը, քանի որ նա մեկ տարի 1992-93թթ. նույնպես էներգետիկայի նախարար է աշխատել: “Դեռ մի քանի ժամ է, ինչ նշանակվել եմ: Թող որոշ ժամանակ անցնի, ուսւոմնասիրեմ, նոր գնահատականներ կտամ. այս պահին կոռեկտ չէ իմ կողմից գնահատական տալը”,-ասել է նախարարը: […]

Ի՞նչ է գրել հայ ռազմագերին իր նամակում. Առավոտ

“Հուսով եմ այստեղից շատ շուտ դուրս կգամ ու քաղաքացիական կյանքով կապրեմ”,-“Առավոտ”-ի հետ զրույցում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ երեկ այս բովանդակությամբ նամակ են ստացել Հակոբից: Թերթը հիշեցնում է,  որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները ապրիլի 30-ին այցելել էին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին եւ հինգ քաղաքացիական անձանց՝ […]

Կառավարություն ունենք, աշխարհը չունի. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, կառավարության արդեն իսկ նշանակված 17 անդամներից 15-ը նախկինում արդեն ունեցել են նախարարական կամ համարժեք պաշտոններ։ Միայն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է, որ առաջին անգամ է բարձր պաշտոն զբաղեցնում։ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նախարար է դարձել մարզպետական աստիճանից, որը նույնպես բարձր պաշտոն է։ Կառավարության այս պահին նշանակված մնացած բոլոր դեմքերի համար այսօրինակ կարգավիճակը […]

Արտեմ Աստարյանը “գլուխ չի դրել”.Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”,  ով ինչպես կարողացավ, այնպես էլ տոնեց Մայիսի մեկը։ Իսկ, ահա, պատկան մարմինները կարծես թե մոռացել էին տոնի մասին եւ իրավամբ ընկել արձակուրդային տրամադրության մեջ։  Այսպես, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես անտեսել էր “մասնագիտական” տոնը։ Անգամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տոնի կապակցությամբ ուղերձ չհղեց, ուր մնաց նախաձեռներ […]

”Բենֆիկան” Եվրոպայի լիգայից դուրս թողեց ”Յուվենտուսին”/վիդեո/

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Թուրինի ”Յուվենտուսը” ընդունել էր պորտուգալական ”Բենֆիկային”: Թիմերի առաջին խաղում հաղթել էր ”Բենֆիկա” 2-1 հաշվով: Պատասխան խաղում գոլ չգրանցվեց եւ եզրափակիչ դուրս եկավ պորտուգալական ակումբը: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին Թուրինում:

”Սեւիլիան” պարտվեց ”Վալենսիային”, սակայն անցավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ/վիդեո/

Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում ”Վալենսիան” ընդունել էր ”Սեւիլիային”: Թիմերի առաջին խաղում հաղթել էր ”Սեւիլիան” 2-0 հաշվով: Պատասխան խաղում ”Վալենսիան” առավելության հասավ մրցակցի նկատմամբ 3-1 հաշվով, սակայն դուրս մնաց մրցաշարից սեփական հարկի տակ ընդունած գոլի պատճառով: Գոլերի հեղինակ դարձան Սեֆիան Ֆեգուլին, Բետուն (ինքնագոլ), Ժերեմի Մատյոն եւ Ստեֆան Մբիեն: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին Թուրինում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի