08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչ է գրել հայ ռազմագերին իր նամակում. Առավոտ

“Հուսով եմ այստեղից շատ շուտ դուրս կգամ ու քաղաքացիական կյանքով կապրեմ”,-“Առավոտ”-ի հետ զրույցում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ երեկ այս բովանդակությամբ նամակ են ստացել Հակոբից:

Թերթը հիշեցնում է,  որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները ապրիլի 30-ին այցելել էին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին եւ հինգ քաղաքացիական անձանց՝ Գեւորգյանների ընտանիքին:

Նամակը Ինջիղուլյանների ընտանիքին փոխանցել են Կարմիր Խաչի հայաստանյան ներկայացուցչության թարգմանիչները, ուստի ընտանիքի անդամները Հակոբի մասին այլ լուրեր չեն ստացել: Նամակում ինչպես միշտ, Հակոբը գրել է, որ ամեն ինչ նորմալ է, պարզապես ցանկանում է շատ շուտ դուրս գալ այնտեղից, որտեղ իրեն պահում են:

Հակոբի եղբայրը՝ Հարությունը, նշեց, որ իրենց համար երկրորդական խնդիր է, թե ուր կգնա Հակոբը, առաջնայինն այն է, որ այնտեղից դուրս գա :

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ