14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արտեմ Աստարյանը “գլուխ չի դրել”.Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”,  ով ինչպես կարողացավ, այնպես էլ տոնեց Մայիսի մեկը։ Իսկ, ահա, պատկան մարմինները կարծես թե մոռացել էին տոնի մասին եւ իրավամբ ընկել արձակուրդային տրամադրության մեջ։

 Այսպես, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես անտեսել էր “մասնագիտական” տոնը։

Անգամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տոնի կապակցությամբ ուղերձ չհղեց, ուր մնաց նախաձեռներ շահագրգիռ կողմերի հետ հանդիպում կամ աշխատաշուկայի, արժանապատիվ աշխատանքի ու վարձատրության խնդիրների մասին քննարկում կազմակերպեր։

 Ինչպես երեւում է, նախարարությունը պարզապես “գլուխ չի դրել” եւ ազատել է իրեն նման հոգսերից։ Սա նույն բանն է, եթե օրինակ Բանակի օրը Պաշտպանության նախարարությունը ոչ մի միջոցառում չկազմակերպի, չայցելի զորամասեր եւ չխոսի ձեռքբերումների կամ թերացումների մասին, այլ պարզապես նախորդ օրը փակի նախարարության դռներն ու տրվի հանգստի։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ