Զբոսաշրջիկներով լի զբոսանավ է խորտակվել

Ամազոնկայում խորտակվել է զբոսաշրջիկներով տեղափոխող զբոսանավը, ինչի արդյունքում զբոսաշրջիկներից մեկի դին հայտնաբերվել է, կան վիրավորներ, իսկ 10 հոգի անհետ կորած է համարվում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Միջադեպը տեղի է ունեցել Կոլումբիայի եւ Պերուի սահմանի վրա, զբոսաշրջիկներից շատերին փրկել են տեղի փրկարարները, ովքեր այդ հատվածին են հետեւում: Ոստիկանությունը քննում է դեպքի մանրամասները: