16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայ-թուրքական արձանագրություններն ամբողջ աշխարհին ի ցույց դրեցին Թուրքիայի իրական դեմքը. Շարմազանով /վիդեո/

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր կազմակերպված ՛՛Առաջին համաշխարհային պատերազմի Կոսվկասյան ճակատը, ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն՛՛ թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցում էր նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Henaran.am-ի հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն եղել ի վնաս Ցեղասպանության դատապարտման գործընթացին: ՛՛Հայ-թուրքական արձանագրությունները որևէ  վնաս ոչ ցեղասպանության դատապարտման գործընթացին, ոչ առհասարակ Հայաստանի արտաքին իմիջին չեն հասցրել, ավելին՝ դրանց արդյունքում՝ Հայաստանը աշխարհի առջև դարձավ ավելի վստահելի ու ավելի կանխատեսելի պետություն՛՛:

Այս արձանագրությունից, ըստ նրա, Թուրքիան է վնաս կրել: ՛՛Թուրքիան մեր միջազգային գործընկերների առջև դարձավ  պայմանավորվածությունները խախտող պետություն, 21-րդ դարում սահմանները փակող պետություն, որովհետև մինչև այդ Թուրքիան մեր արտաքին աշխարհին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Եվրամիությանը ներկայացնում էր, թե իբր պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, բայց Հայաստանն է նախապայմաններով հանդես գալիս: Մենք ցույց տվեցինք, որ չնայած ունենք նախապայմաններով խոսելու բարոյական իրավունք , բայց չենք գնում նախապայմաններով խոսելու ճանապարհով, որովհետև նախապայմանների  լեզուն քաղաքակրթության և ժողովրդավարության լեզուն չէ: Ամբողջ աշխարհին ի ցույց դրեցինք Թուրքիայի իրական դեմքը՛՛,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նա, որպես պատմաբան, նկատեց, որ ՀՀ նախագահը իր պաշտոնավարման տարիներին ունեցավ մի քանի պատմական հայեցողակարգային ելույթներ, մասնավորապես Դեյր Զորում, որտեղ նա, բարձրացրեց հայրենատիրության,  այլ պատժամիջոցների մասին հարցերը: ՛՛Սա խոսում է մի բանի մասին, որ մենք այս տարիներին ձեքներս ծալած չենք նստել, և բոլորս պետք է համախմբված՝ անկախ կուակցական պատականելությունից, անկախ ընդդիմությունից և իշխանությունից,  Հայաստանում և Հայաստանի սահմանններից դուրս ձեռք ձեռքի բռնած մեր սփյռուքահայ բարեկամների հետ, ամեն ինչ անենք, որ 100 –ամյա տարելիցն ավելի բարձր մակարդակով նշվի, և բոլոր քաղաքակիրթ երկները հասկանան, որ այո, ցեղասպանությունների ժխտումը նույնքան դատապարտելի է, որքան ցեղասպանություն իրագործելը՛՛:

Հակադարձելով ընդդիմախոսներին, որ այս արձանագրություններն ի վնաս ՀՀ-ի էին՝ ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստաում հայտարարեց, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է: ՛՛Այսինքն՝ օգտագործեց նույն այն եզրույթը, ինչ-որ հանրապետության նախագահը, իսկ հիմա հակասություններ փնտրելու ժամանակ չէ, այլ միավորվելու, մենք պետք է առաջ նայենք դեպի ցեղասպանության 100-ամյակը՛՛: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ